ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Իսկ ո՞վ է ասում, որ Ծառուկյանին սիրում են

Իսկ ո՞վ է ասում, որ Ծառուկյանին սիրում են
24.10.2012 | 16:43

Փոքրիկ հրապարակումս կսկսեմ Գարեգին Նժդեհի հանրահայտ խոսքերով. «Մեր պատմութեան ընթացքում - գիտցէ՛ք և այդ - մեծահարուստ հայը չեղբայրացաւ հայ մտաւորականին»։ «Սիրե՛լ և սիրո՛ւմ են շուկան, ուր կարելի է շահել. սիրում են դրամը, հաճույքը, հարմարությունը - անցողական սակավարժեք հազար ու մեկ բաներ: Իսկ Հայրենիքը - դա, իբրև գերագույն արժեք - պատկանում է սրբազան այն առարկաների կարգին, որոնք պաշտվում են նա՛և: Սիրում ենք շա՛տ բաներ, բայց արյուն չենք թափում նրանց համար: Հայրենիքը, սակայն, պահանջում է ո՛չ միայն մեր սիրտը, այլև մեր արյունը, երբ դա անհրաժեշտ է իր գոյության համար: Սերն ավելի իրավունք է ճանաչում, պաշտամունքը` պարտականություն»:

Ես նորից ու նորից չէի անդրադառնա Ծառուկյանի թեմային, եթե այսօր մամուլում չկարդայի` «Ծառուկյանը Դուբայում է Սամվել Ալեքսանյանի և «Տաշիրի» Սամվելի հետ» հոդվածը, ըստ որի` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այս օրերին գտնվում է Դուբայում, և որոշ լրատվամիջոցների փոխանցմամբ, նրան են միացել (կամ այսօր կմիանան) նաև ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը և «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը: Հարգելի ընթերցող, հենց այս պարագայում ես հասկանում, որ մեծահարուստների մեջ ընդդիմություն հասկացություն չի կարող լինել, քանզի նրանք սոցիալապես նույն խմբում են գտնվում: Իրար սատարելը նրանց համար դարձել է ավանդույթ, և այս կատեգորիան ընդդիմություն է համարում ոչ թե Լևոն Տեր-Պետրոսյանին կամ Րաֆֆի Հովհաննիսյանին, այլ երկրի անապահովներին, քանզի պոտենցիալ վտանգը նրանք միայն վերջիններից են սպասում: Եվ սա ունի իր բացատրությունը. չէ՞ որ յուրաքանչյուր անապահով քաղաքացի օլիգարխներից չգանձված հարկերի տրամաբանական արդյունքն է: Իսկ սեփական հեռուստաեթերից թմբկահարվող բարերարություններն այդ չգանձված հարկերի 1 տոկոսն էլ չեն:


Կարեն ԹՈՒՄԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 29817

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ