-
24.02.2013|
15:08
Իրանը վերսկսում է բանակցությունները միջուկային ծրագրի վերաբերյալ, իսկ մինչ այդ հայտարարվել է, որ երկրի հյուսիսային ու հարավային առափնյա շրջաններում հայտնաբերվել են ուրանի մեծ պաշարներ, որոնք եռակի գերազանցում են ակնկալիքները, մոտ` 4400 տոննա:
-
24.02.2013|
15:06
ԱՄՆ նախագահ Միշել Օբաման գլխավորում է «Եկեք շարժվենք» քարոզչական արշավը, որի նպատակը պայքարն է երեխաների ճարպակալման դեմ, ճիշտ սնունդի և ֆիզիկական ծանրաբեռնվածության զուգակցմամբ:
-
24.02.2013|
15:05
Բենեդիկտոս 16-րդը հեռանում է պապական գահից շանտաժի հետևանքով` այս եզրակացությանն են հանգել «Repubblica» թերթի աշխատակիցները:
-
24.02.2013|
15:03
Չինաստանն ավարտում է ամանորյա տոնակատարությունները` Լապտերների տոնով, որ հավատարմության ու հիշատակի խորհրդանիշ է նաև: Նրանք այսօր անպայման կճաշակեն յուանսյո` բրնձե բլիթ` ալյուրի և շաքարի փոշով պատրաստված, որ խորհրդանիշն է քաղցր կյանքի:
-
24.02.2013|
14:58
Կիպրոսում այսօր տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ՝ վճռական փուլը։ Նախագահի պաշտոնի համար մրցում են աջկենտրոնամետ «Ժողովրդավարական հավաք» կուսակցության թեկնածու Նիկոս Անաստասիադիսը և ձախ ուժերի ղեկավար Ստավրոս Մալասը։
-
24.02.2013|
14:56
Այսօր մեկնարկում է Ջոն Քերիի առաջին անդրօվկիանոսյան ուղևորությունն ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում։ Ծրագրվում է նրա հանդիպումը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Առաջինը Քերին կլինի Լոնդոնում, այնուհետև Եվրոպայով կմեկնի Մերձավոր Արևելք։ Ակնկալվում է, որ Լավրովի հետ հանդիպման ընթացքում կքննարկվեն սիրիական ճգնաժամին, Իրանի միջուկային փորձարկումներին և Պաղեստինի ու Իսրայելի միջև հարաբերությունների խաղաղ կարգավորմանն առնչվող հարցեր։
-
24.02.2013|
14:52
Իտալիայում այսօր առավոտյան մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները։ Ընտրատեղամասերը բացվել են Երևանի ժամանակով 7.00-ին։ 2011թ. վարչապետի պաշտոնից հրաժարական տված Սիլվիո Բերլուսկոնին դարձյալ մասնակցում է ընտրություններին՝ որպես աջկենտրոնամետ դաշինքի ղեկավար։
-
23.02.2013|
20:24
Իտալիայում այսօր լռության օր է։ Վաղն այստեղ անցկացվելու են խորհրդարանական ընտրություններ։ Վերջին կանխատեսումներով հաղթանակի ամենամեծ հնարավորությունն ունեն ձախկենտրոնամետները, երկրորդ տեղում աջ ուժերն են՝ Բերլուսկոնիի գլխավորությամբ։
Իտալիայի խորհրդարանը բաղկացած է երկու պալատից՝ սենատից և պատգամավորների պալատից։
-
23.02.2013|
14:50
Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդն այսօր հրաժեշտի հանդիպում կունենա Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոյի հետ։ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի՝ վերջին 600 տարվա մեջ առաջին հրաժարականը տեղի կունենա հինգշաբթի։ Հանդիպմանը ներկա կլինեն նաև մի քանի կարդինալներ, ովքեր կմասնակցեն նոր Պապի ընտրություններին։
-
23.02.2013|
14:48
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Կուբա կատարած իր այցելության ընթացքում հանդիպել է Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոյի հետ։ «Ես ոչ պաշտոնական զրույց եմ ունեցել Կաստրոյի հետ։ Սի իմ երկրորդ նման հանդիպումն էր, առաջինը տեղի է ունեցել 2008 թվականին։ Շատ հետաքրքիր է խոսել Ֆիդելի հետ, լսել նրա զգացողություններն այն ամենի մասին, ինչ տեղի է ունենում։ Նա բոլոր իրադարձությունների կիզակետում է։ Մենք քննարկել ենք տարբեր հարցեր, այդ թվում՝ Կուբայի տնտեսության զարգացմանը, միջազգային իրադարձություններին առնչվող խնդիրներ»,- ասել է Մեդվեդևը լրատվամիջոցներին տված հարցազրույցում։