-
02.03.2013|
13:57
Ֆրանսիական հեղինակավոր «Le Monde» թերթի պատմության մեջ առաջին անգամ գլխավոր խմբագիր է դարձել կին։ Բաժնետերերի խորհրդի որոշմամբ այդ պաշտոնը վստահվել է 46-ամյա Նատալի Նուգերեդին։ Վերջինս Ֆրանսիայում բավականին հայտնի մեկնաբան է և վերջին տարիներին լուսաբանել է միջազգային քաղաքականության առավել արդիական խնդիրները։
-
02.03.2013|
13:56
Ամերիկայի Միացյալ Նահանգները կընդլայնի սիրիական ընդդիմությանը հատկացվող օգնությունը, սակայն չի տրամադրի զենք ու զինամթերք։ Այդ մասին երեկ հայտարարել է ԱՄՆ նորանշանակ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը։ Նա նշել է, որ ամերիկյան վարչակազմի դիրքորոշումը խնդրի շուրջ լավագույնս շարադրել է պետքարտուղար Ջոն Քերին Հռոմում կայացած Սիրիայի ընկերների խմբի հանդիպման ժամանակ։
-
02.03.2013|
13:54
ԱՄՆ և ՌԴ նախագահներ Բարաք Օբաման և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել են թեժ կետերին՝ Սիրիային, Իրանին և ԿԺԴՀ-ին։ Քննարկելով սիրիական հարցը՝ Պուտինը նշել է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը։ Այդ մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։
-
01.03.2013|
12:05
Երեկ երեկոյան՝ Գրինվիչի ժամանակով ժամը 19.00, Բենեդիկտոս 16-րդը պաշտոնապես դադարեց լինել Հռոմի Պապ։ Նա դարձել է «պատվավոր Պապ», իսկ կաթոլիկ եկեղեցին մինչ նոր ընտրությունները կղեկավարի սրբազան աթոռի պետքարտուղար, կարդինալ Տարչիզիո Բերտոնեն։
-
01.03.2013|
12:04
Վենեսուելայի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն հայտնել է, որ երկրի նախագահ Ուգո Չավեսը պայքարում է կյանքի համար։ Նշենք, որ երկու ամիս առաջ Չավեսը ենթարկվել է վիրահատության. հեռացվել է քաղցկեղածին ուռուցք։ Մադուրոն նաև հայտարարել է, որ նախագահի առողջությունները տուժել է, քանի որ նա ՙհոգով և մարմնով՚ նվիրված է եղել աշխատանքին։
-
01.03.2013|
12:02
Ֆրանսուա Օլանդի հետ բանակցություններից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Սիրիայի հակամարտության կարգավորման հարցը առանց օղու շշի անհնար է։
-
28.02.2013|
12:16
Թաիլանդը համաձայնության է հասել իսլամիստական ապստամբ խմբավորման ներկայացուցիչների հետ։ Սա հուսադրում է, որ անջատողականների շուրջ մեկ տասնամյակ տևող պայքարին վերջ կդրվի։ Երկու կողմերը համաձայնագիր են կնքել Մալայզիայում, սակայն բանակցությունների մանրամասները չեն նշվում։
-
28.02.2013|
12:14
Սլովենիայի խորհրդարանն անվստահություն է հայտնել երկրի կառավարությանը՝ վարչապետին մեղադրելով կաշառակերության մեջ։ Յանեզ Յանշինի հրաժարականի օգտին քվեարկել են 90 պատգամավորներից 55-ը, 33-ը դեմ են արտահայտվել։ Խորհրդարանը կառավարության նոր ղեկավար է ընտրել ընդդիմադիր քաղաքական գործիչ և ֆինանսիստ Ա. Բրատուշեկին։
-
28.02.2013|
12:13
ՄԱԿ-ը նախազգուշացնում է, որ չի կարողանում լուծել Սիրիայում առաջացած հումանիտար ճգնաժամի հարցը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով օգնական Վալերի Ամոսը հայտարարել է, որ ճգնաժամը խորանում է բավականին արագ։
-
28.02.2013|
11:55
Ամերիկյան Սենատը հաստատել է Ջեք Լյուին ԱՄՆ ֆինանսների նախարարի պաշտոնում։ Նրա թեկնածության օգտին քվեարկել է 71 սենատոր, դեմ են արտահայտվել 26-ը։