-
07.04.2013|
17:18
«Ես Սիրիայում եմ, իմ ժողովրդի հետ: Իմ մահվան կամ անհետանալու մասին շշուկները տարածում են Սիրիայի հակառակորդները»,-ասել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը թուրքական հեռուստաընկերությանը հարցազրույցում: Նա վստահեցրել է, որ ապրում է իր տանը, ոչ Իրանում է, ոչ էլ ռուսական ռազմանավի վրա:
-
07.04.2013|
17:17
Քերոլայն Քենեդին` ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդու դուստը, առաջիկայում կստանձնի Ճապոնիայում ԱՄՆ դեսպանի պարտականությունները: Նրա թեկնածությունը օրերս կհաստատի ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Քերոլայն Քենեդին նախկինում դիվանագիտական աշխատանք չի կատարել, նա փաստաբան է, գրող, աշխատում է հասարակական կազմակերպություններում:
-
07.04.2013|
17:15
ԱՄՆ Պետական դեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը փոխվեց` Վիկտորիա Նուլանդին փոխարինեց Ջեն Փսակին, որ նախկինում աշխատել է Սպիտակ տանը, եղել է Բարաք Օբամայի նախընտրական շտաբի մամլո քարտուղարը:
-
07.04.2013|
17:00
ԱՄՆ զինված ուժերի շտաբի պետ Մարտին Դեմփսին գտնում է, որ սպառնալիքները բնորոշ են Հյուսիսային Կորեայի մարտավարությանը: Նա ընդունում է, որ իրավիճակն անկանխատեսելի է, քանի որ Հյուսիսային Կորեայի նոր ղեկավարի քայլերը դժվար է հավարկել:
-
07.04.2013|
16:55
Վրաստանը և Թուրքիան պայմանավորվել էին թուրքական ֆինանսավորմամբ Բաթումիում մզկիթ կառուցել, իսկ վրացիները մասնակցելու էին Թուրքիայի տարածքում վրացական երկու եկեղեցիների վերանորոգմանը: Սակայն Վրաստանի մշակույթի փոխնարախարար Մարինա Միզանդարին տեղեկացրել է, որ Վրաստանի վարչապետը Բաթումիում մզկիթ կառուցելու հարցը հանել է օրակարգից:
-
07.04.2013|
14:24
Երկու շաբաթ առաջ Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետության իշխանությունը զավթած ապստամբների առաջնորդ Միշել Ջոտոդիան ստեղծել է նոր պետական համակարգ, որը պետք է ընտրի երկրի ժամանակավոր նախագահի։ Ջոտոդիան հայտարարել է, որ ժամանակավոր նախագահը երկիրը կղեկավարի մինչև ընտրությունները, որոնք տեղի են ունենալու 18 ամիս անց։ Ինքը՝ Ջոտոդիան, իրավունք ունի առաջադրել իր թեկնածությունը։
-
07.04.2013|
14:09
Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելան դուրս է գրվել հիվանդանոցից, որտեղ նա բուժվում էր պնևմոնիայից։ Մանդելան բուժումը կշարունակի տանը։ 95-ամյա նախկին նախագահը հիվանդանոց էր տեղափոխվել մարտի 27-ին։
Մանդելայի տան մոտ հերթապահում են ոստիկանական մեքենաները։ Նրա առողջության մասին տեղեկություններ ստանալու համար այստեղ են հավաքվել նաև բազմաթիվ լրագրողներ։
-
07.04.2013|
14:07
Իրաքի արևելքում գտնվող Բաակուբա քաղաքում անհայտ մարդիկ հարձակվել են նախընտրական հանրահավաքի մասնակիցների վրա։ Ավելի քան 22 մարդ է մահացել, 50-ը վիրավորվել են։
-
06.04.2013|
13:20
Թուրքիան ուղղակիորեն աջակցում է Սիրիայի ընդդիմությանը։ Այդ մասին այսօր հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը՝ հարցազրույց տալով թուրքական հեռուստաընկերություններից մեկին։ Նա նշել է նաև, որ շարունակելու է պայքարն ահաբեկչական խմբավորումների դեմ։
-
06.04.2013|
13:18
Այսօր Չեռնոգորիայում լռության օր է։ Վաղն այս երկրի բնակիչները կմասնակցեն նախագահական ընտրությունների։ Երկրի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են գործող նախագահ Ֆիլիպ Վույանովիչը և նախկին դիվանագետ Միոդրագ Լեկիչը։