ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 
  • «Իրատես de facto»-ն`  Աբու Դաբիում

    «Իրատես de facto»-ն` Աբու Դաբիում

    26.04.2013| 01:04
    Սիրելի ընթերցողնե՛ր, 2012-ի սեպտեմբերից Աբու Դաբիում գործում է «Իրատես de facto»-ի թղթակցական կետը: Այս կարճ ժամանակահատվածում մենք անդրադարձել ենք ԱՄԷ-ի կյանքին առնչվող բազմաթիվ թեմաների` հեռահաղորդակցություն, ջրամատակարարում, կանաչապատում, տրանսպորտ, ձկնորսություն, առևտրի կենտրոններ, ազգային հագուստ, տեսարժան վայրեր, հնագիտական տեղավայրեր, կառուցապատման նախագծեր, զուգահեռաբար անդրադարձել ենք նաև ԱՄԷ-ի հայ համայնքի առօրյային, լուսաբանել համայնքային միջոցառումները, ներկայացրել հարցազրույցներ համայնքի տարբեր օղակներում գործունեություն ծավալող անձանց հետ:
  • Սիրիան քիմիական զե՞նք է կիրառել

    Սիրիան քիմիական զե՞նք է կիրառել

    26.04.2013| 00:02
    ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը հայտարարել է, որ Սիրիայի իշխանություններն օգտագործել են քիմիական զենք։ Նա ընդգծել է, որ խոսքը փոքր չափաքանակի մասին է։ Ընդ որում, ԱՄՆ իշխանությունները չեն հստակեցնում, թե կոնկրետ երկրի որ մասում է կիրառվել քիմիական զենք։
  • Հայաստանում մեկնարկում են լեհական օրեր

    Հայաստանում մեկնարկում են լեհական օրեր

    25.04.2013| 19:01
    Լեհական օրերի ընթացքում (մինչև հունիսի 4-ը) կանցկացվեն մշակութային միջոցառումներ: Հայ հանդիսատեսը կծանոթանա լեհական թատերական արվեստին, ինչպես նաև կինոյին և դասական երաժշտությանը: Կներկայացվեն մոնոներկայացումներ, լեհ ռեժիսորների նկարահանած ժամանակակից գեղարվեստական ֆիլմեր, 20-րդ դարի լեհ դասական երգահանների ստեղծագործություններ:
  • Թամերլանի մասին ԱՄՆ-ում իմացել են 1 տարի առաջ

    Թամերլանի մասին ԱՄՆ-ում իմացել են 1 տարի առաջ

    25.04.2013| 12:04
    Վերջին տվյալներով՝ ԱՄՆ հատուկ ծառայությունները գրեթե մեկ տարի առաջ տեղյակ են եղել Բոստոնում պայթյուն իրականացրած Թամերլան Ցարնաևի մասին։ Վերջիններս, սակայն, ոչինչ չեն ձեռնարկել, նախնական հարցաքննությունից հետո։ Ավելի վաղ Ռուսաստանը կապվել է ԱՄՆ հատուկ ծառայությունների հետ և հայտնել, որ Ցարնաևը դիտարկվում է որպես խիստ ծայրահեղական իսլամիստ, ով հավանաբար ծրագրում է հարձակում իրականացնել ռուսական տարածքում։ Սակայն գործը փակվել է, քանի որ ապացույցներ չեն հայտնաբերվել։
  • Մեքսիկայում ուսուցիչները հրդեհել են կուսակցությունների գրասենյակները

    Մեքսիկայում ուսուցիչները հրդեհել են կուսակցությունների գրասենյակները

    25.04.2013| 12:02
    Մեքսիկայի Չիլպանսինգո քաղաքում ուսուցիչների զայրացած խումբը հրդեհել է երեք քաղաքական ուժերի գրասենյակները։ Փայտերով զինված ուսուցիչները մեծ վնասներ են հասցրել քաղաքապետի գրասենյակին՝ պատուհաններից դուրս նետելով համակարգիչները։
  • Հալեպում պայթեցվել է ամենահնագույն մզկիթներից մեկը

    Հալեպում պայթեցվել է ամենահնագույն մզկիթներից մեկը

    25.04.2013| 12:00
    Հալեպում տեղի ունեցած բախումների հետևանքով փլուզվել է Սիրիայի ամենահին մինարեթներից մեկը։ Պետական «ՍԱՆԱ» գործակալությունը մեղադրել է ապստամբներին 11-րդ դարի մինարեթը պայթեցնելու համար։ Սակայն ապստամբները պնդում են, որ մզկիթը սիրիական բանակի տանկերի հարվածների հետևանքով է փլուզվել։
  • Սոմալիում երեխաներին կպատվաստեն

    Սոմալիում երեխաներին կպատվաստեն

    24.04.2013| 23:19
    ՅՈՒՆԻՍԵՖ-ը՝ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ընդունել են Սոմալիի 1,3 միլիոն երեխաների պատվաստման ծրագիրը։ Պատվաստումներ կիրականացվեն 5 տարբեր հիվանդությունների դեմ, այդ թվում՝ հեպատիտի, մենինգիտի և պնևմոնիայի։ Ինչպես հաղորդում է BBC-ի թղթակիցը, Սոմալիում մեծ թիվ է կազմում մանկական մահացությունը։
  • «Մենք պետք է կասեցնենք մեր ու աշխարհի լռությունը»

    «Մենք պետք է կասեցնենք մեր ու աշխարհի լռությունը»

    24.04.2013| 23:16
    Ապրիլի 23-ին Իսրայելի Կնեսետի «Մերեց» կուսակցության նախագահ Զեհավա Գալյոնի նախաձեռնությամբ խորհրդարանում քննարկվել է հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Posta պարբերականը գրում է, որ նիստում որոշվել է հատուկ հանձնաժողով ստեղծել, որը կնախապատրաստի համապատասխան բանաձև: Haaretz -ը տեղեկացնում է, որ հայոց ցեղասպանության հիշատակման հարցին կողմնակից են եղել և իշխանական, և ընդդիմադիր պատգամավորները:
  • «Մենք կիսում ենք նրանց ցավը»

    «Մենք կիսում ենք նրանց ցավը»

    24.04.2013| 23:15
    Թուրքիայի Քրդական աշխատավորական կուսակցության մաս համարվող Քրդական համայանքների միության գործով կալանավորված լրագրողները հանդես են եկել հայտարարությամբ:
  • Սև գնդապետների նոստալգիան

    Սև գնդապետների նոստալգիան

    24.04.2013| 23:13
    Հունաստանում ռազմական բռնապետության հաստատման 46-ամյակի առիթով Metron Analysis-ի անցկացրած հարցումը վկայում է, որ Արժույթի միջազգային հիմնադրամից և Եվրամիությունից ֆինանսական կախման մեջ գտնվող, 30 տոկոս գործազրկություն, ինքնասպանությունների ու բռնությունների աճ ունեցող հույների մեկ երրորդը գտնում է, որ եթե 1967-1974 թթ. երկիրը կառավարած ռազմական խունտան մնար իշխանության, տնտեսական ճգնաժամի հետևանքներն ավելի արագ կհաղթահարվեին: