ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստացել է անցկացնել մանրամասն ուսումնասիրություն Սիրիայի կողմից քիմիական զենքի օգտագործման տեղեկության մասին։ Սպիտակ տանը Հորդանանի թագավոր Աբդալա 2-րդի հետ բանակցությունների ընթացքում նշվել է, որ եթե փաստերն ապացուցվեն, ապա իրավիճակը և խաղի կանոնները կփոխվեն։
Սիրիայում կռվում են շուրջ 600 եվրոպացիներ, ինչը հակակառավարական ուժերում պայքարողների ավելի քան 10 տոկոսն է։ Այդ մասին հայտարարել է Եվրամիության ահաբեկչության դեմ պայքարի հարցերով համակարգող Ժիլ դե Կերշովը՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանի պատգամավորների առջև։
Իսպանիայում գործազուրկների թիվը հասել է 6 միլիոնի (աշխատունակ բնակչության մոտ 27 տոկոսը)։ Կառավարության ընդդիմախոսները նշում են, որ գործազրկության մակարդակը ռեկորդային չափերի է հասել նաև իշխանության կողմից կիրառվող խիստ տնտեսական միջոցառումների պատճառով։
Մերձմոսկովյան շրջանում գտնվող հոգեբուժարանում այս գիշեր հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով 38 մարդ է մահացել։ Ինչպես նշել են ՌԴ առողջապահության նախարարությունից, զոհերից երկուսը բուժանձնակազմի անդամներ են, 36-ը՝ հիվանդներ։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ապրիլի 24-ին, անդրադառնալով Հայոց ցեղասպանության օրվան, վերստին խուսափեց ցեղասպանություն եզրույթից,կրկնելով նախկինում հնչեցրած հայերեն «Մեծ եղեռն» արտահայտությունը.
Մեծ Բրիտանիայի թագաժառանգ Չարլզը մայիսի քսանութին կժամանի Հայաստան՝ Հանրապետության տոնին ներկա գտնվելու համար: Չարլզի այցը տարածաշրջանային չէ, նա կլինի միայն Հայաստանում՝ տեղեկացրել է «Ազատություն» ռադիոկայանը:
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Տիգրան Բալայանը տեղեկացրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախարարները կհանդիպեն Կրակովում, մայիսին: Բալայանը հավելել է, որ հնարավոր է նախարարների հանդիպում:
Թուրքիայի դիմումը БРИКС-ին անդամակցելու համար առաջ է քաշում մի շարք ընդհանուր բնույթի աշխարհաքաղաքական պրոբլեմներ, որոնք պատմականորեն կապված են իր շահերով ու աշխահագրական դիրքով երկու հզորների արանքում գտնվող կարևոր կիսահզորի վարքի, պահվածքի, մոտիվացիաների և, վերջին հաշվով, նաև նրա ճակատագրի հետ, որը շատ նմանություններ ունի պատմական Հայաստանի ճակատագրի հետ։