ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Արցախի ԱԺ խմբակցություններն ուղերձ են հղել արցախյան ազգային-ազատագրական շարժման 33-ամյա տարեդարձի առիթով

Արցախի ԱԺ խմբակցություններն ուղերձ են հղել արցախյան ազգային-ազատագրական շարժման 33-ամյա տարեդարձի առիթով
20.02.2021 | 16:34

Սիրելի΄ հայրենակիցներ
Ի սրտե շնորհավորում ենք բոլորիս Արցախի վերածննդի տոնի առթիվ:
Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարը 20-րդ դարի վերջին և 21-րդ դարի սկզբին մարմնավորվեց Արցախով:


1988-ի փետրվարի 20-ը խորհրդանշական օր է, քանզի 33 տարի առաջ փետրվարյան այս օրերին դրվեց մի պայքարի հիմնաքար, որը դարձավ բովանդակ հայ ժողովրդի ազգային մտորումների սևեռակետը:
Արցախյան ազատագրական շարժումը իրականություն դարձրեց հայ ժողովրդի դարավոր երազանքը: Հայկական աշխարհում ամեն մի իրադարձություն վերջին 33 տարիների ընթացքում մեկնարկեց և իրագործվեց Արցախից ստացած գաղափարական ներուժով և լիցքով:
Արցախը վերարժևորեց հայի արժանապատվությունը և ապրելու կամքն ու վճռականությունը: Հայն այլևս ցեղասպան չէր պատկերվում աշխարհին: Արցախյան ազատագրական պայքարը վերածնեց հային:


Ավա՜ղ, Արցախի Հանրապետությունն այսօր վիրավոր է: Վիրավոր է յուրաքանչյուր հայի ոգի ու ինքնասիրություն:Հաղթանակի բերկրանքն արբեցրել էր մեզ, իսկ դարանակալ ոսոխին նախապատրաստել պատուհասելու մեր գլխին նոր արհավիրքներ:
2020-ի արյունոտ աշնան 44-օրյա պատերազմը մեզնից խլեց մեր հայրենիքի 3 քառորդը և մի ողջ սերունդ: Բայց հայի վերընձյուղվելու կամքն ու վճռականությունը երբեք թույլ չի տվել հուսահատվել: Փետրվարյան վերածննդի շունչը, որը սերմանեց պայքարի ոգի և մեր հայրենիքի, մեր պետականության համար թափված արյունն ու քրտինքը չպետք է թույլ տա մեզ ընկրկելու:


Ժամն է վերակազմակերպվելու, վերարժևորելու մեր յուրաքանչյուր քայլ ու ցուցաբերելու մեր պահանջատիրությունը, պահն է մեր պատժիչ բռունցքը ցույց տալու բոլոր նրանց, ովքեր կցանկանան թերաժևորել մեզ և ոտնահարել մեր իրավունքները:
Փետրվարյան խիզախությունը պետք է մեր ուղեկիցն ու ռահվիրան դառնա և մեզ փոխանցի այն ոգին, որով, անկասկած, վերակենդանանալու և կերտելու ենք մեր հաղթական ապագան:
Կրկին շնորհավորելով բոլորիս հիշարժան տոնի կապակցությամբ ՝մաղթում ենք խաղաղություն, բարօրություն և հաղթանակներ` ի փառս մեր հերոսական ժողովրդի եւ Արցախի Հանրապետության:


Թո՛ղ փետրվարյան զարթոնքի օրերը նոր վերածննդի էջ բացեն Արցախի պատմության հերոսական մատյանում:

Դիտվել է՝ 15799

Մեկնաբանություններ