ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

«Մի՛ գր­կեք ինձ, Շու­րա, ես ար­դեն հպարտ եմ»

«Մի՛ գր­կեք ինձ, Շու­րա, ես ար­դեն հպարտ եմ»
22.12.2020 | 00:56

Պարզ­վում է՝ ներ­կա իշ­խա­նա­վոր­նե­րը խախ­տում են ոչ միայն օ­րենք­նե­րը, այլև մարդ­կու­թյանն ի վե­րուստ տր­ված պատ­վի­րան­նե­րից մե­կը` մի՛ ստիր:
Մեր ձեռ­քում է փաս­տա­թուղթ, ո­րը ժա­մա­նա­կին (երբ դեռ «հպարտ» չէին ու պարգևավ­ճար­ներ էլ չէին լա­փում) ԿԸՀ են ներ­կա­յաց­րել բարձ­րաս­տի­ճան մի խումբ պաշ­տո­նյա­ներ, զո­րօ­րի­նակ, ՀՀ փոխ­վար­չա­պետ Տիգ­րան Ա­վի­նյա­նը և վար­չա­պե­տի աշ­խա­տա­կազ­մի ղե­կա­վար Է­դուարդ Ա­ղա­ջա­նյա­նը:


Որ­քան էլ փոր­ձե­ցինք նրանց` այ­սօր մա­տուց­վող կեն­սագ­րա­կան­նե­րում գտ­նել ի­րենց իսկ ներ­կա­յաց­րած աշ­խա­տա­վայ­րե­րը, չկա­րո­ղա­ցանք:
Այս­պես, Նի­կո­լի ա­թո­ռի գլ­խա­վոր հա­վակ­նորդ, սև-սպի­տակ «գոր­ծիչ» Տիգ­րան Ա­վի­նյանն ընտ­րո­ղին է ներ­կա­յա­նում որ­պես «Ի­գի­թյան» ՍՊԸ-ի տնօ­րեն:
Իսկ կա­ռա­վա­րու­թյան աշ­խա­տա­կազ­մի ԴԻ Ջեյ ղե­կա­վար Է­դուարդ Ա­ղա­ջա­նյա­նը ներ­կա­յա­նում է որ­պես ան­հատ ձեռ­նար­կա­տեր:
Լի­ներ այս­պի­սի դեպք «նախ­կին թա­լան­չի­նե­րի» օրոք, Նի­կո­լի ծղր­տո­ցը մինչև Բա­քու կհաս­ներ:


Սեր­գեյ ՍԱ­ՂՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 7083

Մեկնաբանություններ