«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ստեփան ՍԱՖԱՐՅԱՆ. Արդեն զզվացրիք, թողեցիք

Ստեփան ՍԱՖԱՐՅԱՆ. Արդեն զզվացրիք, թողեցիք
18.11.2013 | 12:37

Եթե մի քաղաքական գործչի՝ Շանթ Հարությունյանի տեսակետները կիսում են հազարավոր մարդիկ, եթե տասնյակ հազարավոր մարդիկ կարծում են, որ Հայաստանը չպետք է ռուսական նեոկայսրության գավառ դառնա, եթե նրանք Շանթի նման դեմ են, որ Վ. Պուտինը գա Հայաստան, ու նրան սկուտեղի վրա մատուցեն Հայաստանի անկախությունն ու անվտանգությունը, ապա ոչ թե Շանթն ու տասնյակ հազարավոր մարդիկ են հոգեխանգարված, այլ մեզ բոլորիս գիժ անվանողները: Թե ինչու Շանթը հուսահատ գնաց այդ քայլին, դրա մասին էլ ասողները լավ կիմանան: Ի՞նչ է, դատուդատարա՞ն եք թողել, որ մարդիկ «սահմանադրական» ու «իրավական» ճանապարհով լուծեն իրենց վեճերն ու անհամաձայնությունները: Նման իրավիճակում շատերի համար են նախընտրելի դառնում մահակները, ձողերն ու պայթուցիկները:

Դիտվել է՝ 1302

Մեկնաբանություններ