Բուլղարիայում ավարտված արտահերթ խորհրդարանական ընտրություններում փոքր առավելությամբ հաղթել է աջ կենտրոնամետ ԳԵՐԲ կուսակցությունը՝ նախկին վարչապետ Բոյկո Բորիսովի գլխավորությամբ։ Էկզիթ փոլի տվյալներով՝ այս քաղաքական ուժը ստացել է ձայների 29-32 տոկոսը։ Իսկ նրա մրցակից, սոցիալիստական կուսակցությունը հավաքել է 25-26 տոկոս ձայն։
Թուրքական փոքրամասնությանը ներկայացնող «Հանուն իրավունքի և ազատության շարժում» կուսակցության օգտին քվեարկել է ընտրողների 9,9-13,4 տոկոսը։