Ռուսաստանը դեմ կքվեարկի Սիրիայի հարցով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նոր բանաձևին, որ նախապատրաստել են մի քանի երկրներ և ծրագրում են քվեարկության ներկայացնել: «Մոսկվան անհանգստացած է ՄԱԿ-ում սիրիական հարցի շուրջ լարվածության և առճակատման սրման հեռանկարից: Նոր փաստաթուղթը, ինչպես նախորդ երկուսը, որոշակի միակողմանի ուղղվածություն ունի, երկրում ողբերգական իրավիճակի ողջ պատասխանատվությունը դրվում է կառավարության վրա և դա հակառակ այն փաստերի, որոնք վկայում են անօրինական, այդ թվում` երկրում զինված ընդդիմադիր խմբավորումների ահաբեկչական գործողությունների մասին»,- պարզաբանել են ՌԴ ԱԳՆ-ից: Նրանց գնահատականով` նախագծում անտեսվում է ընդդիմությանն արտաքին` ռազմական, լոգիստիկ և ֆինանսական աջակցությունը: