Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

ԱՄՆ-ն Չինաստանին կոչ է անում օգնել ԿԺԴՀ-ի հետ բանակցություններում

ԱՄՆ-ն Չինաստանին կոչ է անում օգնել ԿԺԴՀ-ի հետ բանակցություններում
12.04.2013 | 11:47

Վաշինգտոնը կոչ է արել Պեկինին օգտագործել Չինաստանի բոլոր լծակները՝ Հյուսիսային Կորեայի վրա ճնշում գործադրելու և Փհենյանի միջուկային նկրտումները զսպելու համար։ Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետները, որ պետքարտուղար Ջոն Քերիի հետ մեկնում են Սեուլ, հայտնել են, որ Վաշինգտոնը ցանկանում է, որպեսզի Պեկինը Փհենյանի հետ բանակցություններում համոզի ԿԺԴՀ-ին անհապաղ դադարեցնել լարվածությունը։
ԿԺԴՀ-ն լարվածություն է մտցրել տարածաշրջանում՝ սպառնալով միջուկային հարվածներ հասցնել Հարավային Կորեայի և ԱՄՆ վրա։ Պենտագոնում պատրաստված զեկույցի համաձայն՝ Փհենյանն արդեն իսկ ունի միջուկային զենք, որը կարող է տեղ հասցնել բալիստիկ հրթիռը։

Դիտվել է՝ 1000

Մեկնաբանություններ