Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Հայաստանը մշտապես դրական է վերաբերվել

Հայաստանը մշտապես դրական է վերաբերվել
12.04.2013 | 11:33

Առաջիկայում նախատեսվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը` Չեխիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Կարել Շվարցենբերգի հետ ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը: Նախարարը պարզաբանել է. «Հայաստանը մշտապես դրական է վերաբերվել բոլոր այն առաջարկներին, որոնք գալիս են Մինսկի խմբի եռանախագահների կողմից նոր հանդիպումների կազմակերպման վերաբերյալ։ Այս անգամ նույնպես մենք դրական ենք արձագանքել, տարբեր առաջարկներ կան՝ որտեղ եւ որ ժամկետներում այդ հանդիպումը տեղի կունենա։ Կարծում եմ, որ ինչպես եռանախագահներն են նշում, մոտակա շաբաթների ընթացքում այդպիսի հնարավորություն կստեղծվի»:

Դիտվել է՝ 1112

Մեկնաբանություններ