Պաղեստինի վարչապետ Սալյամ Ֆայադը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Նշենք, որ Պաղեստինյան պետության նախագահ Մահմուդ Աբասն այժմ գտնվում է Հորդանանում։ Որոշ աղբյուրներ հրաժարականի պատճառ են համարում պետական քաղաքականության հարցերում նախագահի և վարչապետի միջև առկա տարաձայնությունները։
Աբասը Պաղսետին կվերադառնա այսօր և կորոշի ընդունել հրաժարականը, թե ոչ։ Ապրիլի սկզբին Սալյամ Ֆայադը տեղափոխվեց հիվանդանոց։ Բժիշկները նրա մոտ հայտնաբերել էին ստամոքս-աղիքային տրակտի որոշակի խնդիրներ։ Բուժհետազոտությունից և մեկ օր հիվանդանոցում անցկացնելուց հետո, սակայն, նա կարողացավ շարունակել իր լիազորությունների կատարումը։