ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Կախվե՞լ է, թե՞ կախել են

Կախվե՞լ է, թե՞ կախել են
28.03.2013 | 18:11

Լոնդոնի Թեմզա-Վելլի շրջանի ոստիկանության տեսուչ Մարկ Ուիսթլը հաղորդել է, որ երբ թիկնապահը գտել է Բորիս Բերեզովսկու մարմինը, նրա պարանոցին լարի կամ պարանի պես նյութ է եղել: Նույն նյութից մեկ այլ կտոր հայտնաբերվել է լոգասենյակում: Փաստորեն տեսուչը հաստատել է, որ Բորիս Բերեզովսկին կախված է եղել: Ավելի վաղ Բերեզովսկու ընտանիքի անդամները հաղորդել էին, որ դատաբժշկական փորձաքննության տվյալներով` նրա կողոսկրը կոտրված է եղել: «Guardian»-ը նշում է, որ հանգուցյալի հուղարկավորությունը հնարավոր է 6 շաբաթ հետո միայն, քանի որ ոստիկանությունը շարունակում է դիակի մասնագիտական ուսումնասիրությունը` մասնավորապես տոքսիկոլոգիական և հիստոլոգիական, որի համար ժամանակ է պետք:

Դիտվել է՝ 1102

Մեկնաբանություններ