Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

Հրաժարական է տվել Սիրիայի ընդդիմադիրների առաջնորդը

Հրաժարական է տվել Սիրիայի ընդդիմադիրների առաջնորդը
25.03.2013 | 11:44

Սիրիայի ազգային ընդդիմադիր կոալիցիայի առաջնորդ Մոազ ալ Հատիբը հայտարարել է հրաժարականի մասին։ Ֆեյսբուքի իր էջում Հատիբը գրել է, որ ինքը խոստացել էր սիրիացիներին հեռանալ, եթե չիրականացվեն որոշակի պայմաններ։ Վերլուծաբանների կարծիքով՝ այդպիսով Հատիբն իր դժգոհությունն է հայտնել սիրիական ճգնաժամի նկատմամբ միջազգային հանրության դիրքորոշումից։
Ընդդիմադիր գործիչը հրաժարական է տվել այն բանից հետո, երբ Եվրամիության արտգործնախարարները մերժեցին սատարել Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կոչին, համաձայն որի՝ անհրաժեշտ է չեղյալ հայտարարել սիրիացի ապստամբներին զենք մատակարարելու արգելքը։

Դիտվել է՝ 1020

Մեկնաբանություններ