Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Ճապոնիան հետախուզական հրթիռներ կուղարկի տիեզերք

Ճապոնիան հետախուզական հրթիռներ կուղարկի տիեզերք
22.01.2013 | 12:05

Ճապոնիայի կառավարությունը որոշում է ընդունել առաջիկա 5 տարիների ընթացքում ուղեծիր դուրս բերել հետախուզական 6 հրթիռ, որոնք անհրաժեշտության դեպքում թույլ կտան ձեռք բերել լուսանկարներ և այլ տեղեկություն մոլորակի ցանկացած կետից օրվա մեջ նվազագույնը երկու անգամ։ Առաջին նման սարքը տիեզերք կուղարկվի արդեն այս ամսվա վերջին։
Ճապոնիան արդեն ունի 4 հետախուզական հրթիռներ, որոնք հիմնականում հետևում են Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությանը։

Դիտվել է՝ 1318

Մեկնաբանություններ