ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Հինգ տեսակետ ստախոսի մասին

Հինգ տեսակետ ստախոսի մասին
07.07.2012 | 13:11

Բրիտանացի փորձագետների խորհրդի հինգ անդամների անցկացրած «Ինչպես բացահայտել ստախոսին» յուրօրինակ ուսումնասիրության մասին է ներկայացրել «The Telegraph»-ը:

«Եթե մարդու ձայնն ու վարքը կտրուկ փոխվում է հարցին պատասխանելիս` հանգստից վերածվելով աշխույժի կամ ընդհակառակը, ուրեմն նա խաբում է», - ասել է քրեական վերլուծաբան Գրեգ Մըքքարին:
«Ինչ-որ բաներ հորինելիս, ստախոսը, որպես կանոն, խուսափում է «ես» կամ «ինձ» դերանուններից և իր մասին խոսում է երրորդ դեմքով: Այս ձևով նա փորձում է հոգեբանական դիստանցիա ստեղծել ստի և իր միջև», - ասել է Կորնելի համալսարանի հաղորդակցության բաժնի պրոֆեսոր Ջեֆֆրի Հենքոքը:
«Ամեն ինչի պատասխանն ունի ստախոսը և դա ակնառու է դառնում այն ժամանակ, երբ հարցեր տալիս նա առանց մտածելու կամ կանգ առնելու պատասխնում է բոլորին», - ասել է մանկավարժ Ջուլիա Չանգը:
«Հատկապես սիրելի մարդուն խաբելիս ստախոսն առանց պատճառի նյարդարդայնանում է, հուզվում` կատարելով անիմաստ գործողություններ ու շարժումներ: Օրինակ հանում-մաքրում է ակնոցները, կամ ձեռքերով սրբում չեղած փոշին», - իր տեսակետը ներկայացնելիս ասել է հոգեթերապևտ Բարբարա Միշելը:
«Եթե մարդը մի քանի անգամ նշում է իր ճշմարտացիության փաստը` հաճախակի երդվելով և օգտագործելով «ճիշտն ասած» կամ «ազնիվ խոսք» արտահայտությունները, ուրեմն նա խաբում է», - համոզված փաստել է քննիչ Ժոզեֆ Բակլին:



Դիտվել է՝ 2903

Մեկնաբանություններ