ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԱՏԱՆԴ Է»

«ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԱՏԱՆԴ Է»
03.03.2009 | 00:00

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ (Հայաստանի լիբերալ կուսակցություն)
-Որոշ փորձագետներ գարնանային այս հանրահավաքը համարում են ընդդիմության վերջին շանսը։ Համամի՞տ եք։
-Իհարկե՝ ոչ։
-Կարծում եք՝ շարժումը նո՞ր թափ կհավաքի։
-Այսօրվա հանրահավաքը (բլից հարցազրույցը վարել ենք հանրահավաքից մի քանի րոպե առաջ- Ռ. Խ.) բոլորին պետք է համոզի ու ապացուցի, որ այս հասարակությունն իր հարցերին պատասխան է ուզում, իսկ պատասխանները հասարակությունը տեսնում է ընդդիմության մեջ։ Իր նպատակների կատարումը (ունենալ ժողովրդավար երկիր, որտեղ իրենց իրավունքները կպաշտպանվեն), բոլոր հույսերը հանրությունը կապում է ընդդիմության հետ։ Այսօրվա իշխանությունների հետ ժողովուրդը վաղուց հույսեր չի կապում։ Վերջիններս հասարակության հետ ոչ մի ընդհանուր բան չունեն։ Այնպես որ, այս ամենն անխուսափելի է։
-Արդյո՞ք ընդդիմությունը չի փորձում օգտվել մարդկանց սոցիալ-տնտեսական ծանր վիճակից։
-Առկա խնդիրները վաղուց էին կուտակվել։ Սոցիալ-տնտեսական ծանր վիճակի համար ընդդիմությո՞ւնը հո չի մեղավոր։ Մեղավոր է գործող իշխանությունը։ Իրենք չեն հասկանում, որ չի կարելի տարիների ընթացքում պերմանենտ կեղեքել սեփական ժողովրդին։ Մի օր այս ամենի պատասխանը պիտի տա՞ն։ Կարծում եմ՝ եկել է այդ պատասխանը տալու ժամանակը։
-Կարծում եք՝ «պատասխանը» շո՞ւտ կլինի։
-Անկանխատեսելի դեպքեր կլինեն, որոնք շատ արագ կզարգանան։
-Ո՞րն է նման համոզվածության հիմքը։
-Հասարակության լարվածությունը, սոցիալական խնդիրները, խիստ անարդարությունը և, ամենակարևորը, հավատի մեծագույն կորուստը վաղվա օրվա և այս իշխանությունների հանդեպ։
-Եթե մի քանի նախադասությամբ բնութագրեք ներկա իշխանությունների գործունեության մեկ տարին, ինչպիսի՞ն էր այն։
-Մի քանի նախադասությամբ դժվար է ասել։ Հասարակության մի շերտ կար, որը, Սերժ Սարգսյանի իշխանության գալով, հավատում էր, թե ինչ-որ բան դրականորեն կփոխվի։ Սակայն համոզվեցին, որ ամեն ինչ ճիշտ հակառակն է։ Սերժ Սարգսյանն այն ուժերի պատանդն է, որոնք նրան բերել-նստեցրել են նախագահի աթոռին, ու այդ պատանդի կարգավիճակից նա չի կարողանում դուրս գալ։
Ռ.ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1781

Մեկնաբանություններ