ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Այս ընտրությունների նոու-հաուները

Այս ընտրությունների նոու-հաուները
31.03.2009 | 00:00

ՔՈՉԱՐՅԱՆԱԿԱՆ ՍԻՆԴՐՈՄ
Քչերն են կասկածում, որ քաղաքապետի ընտրությունների արդյունքում ներքաղաքական նոր քարտեզ է «գրվելու»: Անկախ ելքից:
Ընդունենք, թե չընդունենք, վիբրացիոն արագացումներն ամենից շատ երևակվելու են հենց այս ընտրություններում: Ոչ միայն ներքաղաքական «խորապատկերի», այլև արտաքաղաքական զարգացումների ներքո:

Ընդ որում, ինչից վախենում էին իշխանությունները, դրան էլ հանդիպեցին: Վախն այնքան խուլ էր եղել, որ նույնիսկ առարկայական արտահայտության, քաղաքական հաշվարկի «տեսք» չէր ստացել:
Այսպիսով, նոու-հաու առաջին. Տեր-Պետրոսյանի մասնակցություն: Հայտը խուլ ցնցումի տարավ իշխանությանը, վերջինս տեսանելի դաշտում ոչինչ չփոխեց, չվերակազմակերպեց իր մարտավարությունը, եթե չհաշվենք ՀԱՍԿ-ի «без пяти минут» հայտնությունը ԿԸՀ հրապարակում` «դռնակը բաց, ներս գամ ես» կոնֆիգուրացիայով, այնուհանդերձ, իշխանական մոտեցումները ներքին մակարդակում լրջորեն վերանայվեցին, նոր մարշալ-պլան գծագրվեց:
Իշխանությունը, որ ցանկանում էր սպասվող ընտրություններով լուծել իշխանություն-իշխանություն հարաբերությունները, գնալ կոալիցիայի հնարավոր քայքայման` բացարձակ իշխանություն ունենալու, հսկիչ «պակետը» վերջնականապես իր ձեռքում հավաքելու համար, կանգնեց բազմաթիվ նոր խնդիրների առաջ, երբ պետք էր դիմագրավել ոչ միայն ներիշխանական մարտահրավերներին, այլև արտաքաղաքական:
Թվում է` գոնե այս ընտրությունների ժամկետը իշխանությունները լավ էին «հաշվարկել». քանի դեռ տնտեսական ճգնաժամը Հայաստանում «ստախանովյան» լայն թափ չէր հավաքել, սոցիալական խնդիրները հիմնահատակ չէին ավերել հայ քաղաքացու «պսիխիկան», պետք էր ընտրությունները հորով-մորով անել:
Սակայն պարզվեց, որ ընտրությունների ժամկետը «խստորեն» համընկնում է տարածաշրջանում գերտերությունների հարաբերությունների պարզաբանման էական շրջափուլին: Կախված արտաքաղաքական ուժերի մոդուլյացիաներից, կլինի այնպես, ինչպես միշտ եղել է. «սլուժբայի» պակետի մեջ փայ կմտնի «լոժան», և` հակառակը, ու տարածաշրջանային այս խառնակ վիճակում արտաքին բոլոր խաղացողները (Թուրքիա, Իրան, Վրաստան, Ադրբեջան, Ռուսաստան, ԱՄՆ) ընտրություններում ներքաղաքական «հակակշիռների» օգտագործմամբ կփորձեն մանիպուլյացիոն ընդարձակ դաշտ ապահովել` միջոցների մեջ ընտրություն չդնելով: Ինչի նախնական «կատարմանն» ականատես եղանք գոնե «Ժառանգության» «պարտիայում». մի կերպ ոչ-ոքի գրանցած այս ուժը դեռ «կկիրառվի», որովհետև հանձնաժողովների տեղերի հարցը թողնվել է բաց (հասկանալի է, չէ՞. «Ժառանգությունում», ինչպես միշտ, դժվար են հասկանում` իրենց քո՞ւնն է տանում, թե՞ սոված են. մայիսի 31-ը մոտենալուն պես իրենց կասվի` «ինչներն» է տանում):
«Ժառանգության» պահվածք. սա էր ընտրությունների երկրորդ նոու-հաուն: Խնդրին արդեն իսկ անդրադարձել ենք, լիքն էլ ժամանակ ունենք նրանց նորովի «տեսանելու», պարզապես արձանագրենք` մի քիչ ծիծաղելի էր, երբ ուժը, որը գրեթե շտապ օգնության մեքենայի արագությամբ «SOS» «պոզայով» հայտնվում էր այստեղ, այնտեղ, այլուր և ամենուր, իմացած-չիմացած հարցերի շուրջ օրնիբուն տասնաբանյա «կարդում» խորհրդարանում, մեկ էլ ու` «ուժեղ» ձևով չի մասնակցում Հայաստանում ընթացող կարևորագույն գործընթացին` «յիս էդ պարը չիմ պարում» նոր պոզայով:
Դառնանք իշխանությանը. վերջինս փորձում է հետին թվով շտկել, իր լիարժեք ազդեցության դաշտ բերել առաջիկա ընտրությունները: Մի շարք ուղղություններով: Եվ որքան էլ Սերժ Սարգսյանի համար մտասևեռում է` ազատվել Քոչարյանի «մնացորդային հետևանքներից», այնուհանդերձ, քոչարյանական սինդրոմն ու մոտեցումները խիստ ռեալ գործում են նաև այս իշխանությունների օրոք: Եվ կրկին, ինչպես որ էր նախկինում, փորձ է արվում օրենքներով հասնել նրան, ինչը կյանքը չի «պարգևել» իշխանությանը. նկատի ունենք ոստիկանությանը, լրատվամիջոցներին առնչվող օրենսդրական վերջին փոփոխությունները (առանձին խոսակցության թեմա է ԱԺ ֆրակցիայից ֆրակցիա անցումն արգելող օրենսդրական փոփոխության նախաձեռնումը)։
Հաջորդ ուղղություն. իշխանությունը որոշեց ընտրությունների գնալ մի քանի ֆլանգով: Սա համարենք երրորդ նոու-հաուն:
Իշխանությունը գնում է նախ Կարապետիչի ֆլանգով: Սա հրաշալի լուֆտ-միջանցք է: Մի շարք առումներով, բայց նախ և առաջ` իշխանական: «Ժառանգության» չմասնակցությամբ շա՜տ բարձր պատասխանատվություն դրվեց Կարապետիչի փխրուն ուսերին, որպեսզի թիրախահարի բոլորին` թե՛ աջերին, թե՛ ձախերին, թե՛ էսեռներին և նույնիսկ` մեկ կին ատամնատեխնիկի:
Որպես երևանցի` «պերոնին» կանգնած, նա նախ` կքննի ՀՀԿ-ին և նրա թեկնածուին` շա՜տ ուժեղ կքննի, որպեսզի չկողմնորոշված ընդդիմադիր էլեկտորատը նույնպես բարձրանա «պերոնի» վրա ու ձայներն այնտեղ փոշիացնի:
Հասկանալի է, Կարապետիչը կքննադատի նաև ՀԱԿ-ին` վերջինիս գործած մահացու և անմահ բոլոր մեղքերը հիշելով և վկայաբանելով: Խիստ անխնա:
Կարապետիչը «կդնգի» կոալիցիային աջից-ձախից, վերևից և ներքևից` չխնայելով ոչ մեկին, ո՛չ ԲՀԿ-ին, ո՛չ ՀՅԴ-ին, և ոչ էլ, մանավանդ, ՕԵԿ-ին: Նման անձնուրաց պահվածքի համար Կարապետիչի վրա կնկարեն առնվազն 6 (վե՜ց) տոկոս, և նա, այո՛, չի անցնի քաղաքապետարան, կմնա իր արժեքներին հավատարիմ` «պերոնի» վրա:
Բանն այն է, որ այս ընտրություններում իշխանությունները չպետք է թույլ տան, որ կորչի ոսկու որևէ փոշեհատիկ. յուրաքանչյուր ձայն-տոկոս և նրա «փոշին» խիստ անգնահատելի են այս կռվում:
Մինչ կանդրադառնանք բոլոր «փոշեհատիկներին», մեկ խոսք «նորահայտ» ՀԱՍԿ-ի մասին: «Հասկացանք»` այն օգտագործվելու է շփոթության համար` ՀԱԿ-ՀԱՍԿ «կոնծեքստում». հին, նավթալինոտ քաղտեխնոլոգիա է: Լավ, եկեք հանուն նախագահականի քաղտեխնոլոգիստների մի քիչ էլ հեռու գնանք ու ասենք, որ կարող է պատահի` «տրուբեն պայթելա»: Իմա` սույն կուսակցությանը տղերքը մոռացության փոշիների միջից հանել են, որպեսզի տնտեսական ճգնաժամի արդյունքում աշխարհում ընթացող սոցիալիստականացման և նրա համակիրների ձայների համար հայաստանյան պլացդարմ ստեղծեն: Սա` «ա»: Եվ բ) եթե այնպես ստացվի, որ սոցիալական ծանր վիճակը ծանրանա «ընտրությունների» սրտին, ասել է` սոցիալական դժգոհությունը Հայաստանում դառնա բավականին զգալի, այս կուսակցության միջոցով հնարավոր կլինի օդ բաց թողնել` դարձնելով վերջինիս այդ դժգոհությունների արտահայտիչ, թույլ չտալով, որ ՀԱԿ-ը «շահարկի» ստեղծված վիճակը:
Եվ ուրեմն` ՀԱՍԿ-ին համարենք այս ընտրությունների չորրորդ նոու-հաուն. արձանագրումով, որ վերջինիս կողմից Դեմիրճյան-ավագի անունը պտույտի մեջ դնելն ունի երկու` քաղաքական և կարմայական (վերջինը նախագահականի տեխնոլոգները հաստատ հաշված չեն լինի, որովհետև այն ուղղահայաց հաշվարկ է, իսկ իրենք ոնց երևում է` նույնիսկ հորիզոնականին են դժվար տիրապետում) նպատակ: Դեմիրճյան-ավագին հիշում են ՀԱՍԿ-ի «մենձավորները», որովհետև խաղարկային այլ դոմինանտ չունեն, համ էլ` էդ համեմատության մեջ մի քիչ էլ «կկպնեն» ՀԱԿ-ին ու նրա երկրորդ հորիզոնականին:
Իսկ կարմայականն այն է, որ, բոլոր դեպքերում, տասը տարի անց (տասը խիստ սիմվոլիկ թիվ է, և եթե հաշվի առնենք հանգամանքը, որ այս տարի լրանում է նաև հոկտեմբերի 27-ի տասներորդ տարին, ապա կարելի է հասկանալ, որ աներևույթ մեսիջ այս ամենում նույնպես կա, և խուլ ու փակ կարմա այս կուսակցությունը, հաստատ, ունի) կուսակցությունը կրկին հայտնվում է զարգացումների «ֆոնին»:
Բոլոր դեպքերում, պարոն ՀԱՍԿ-ին թողնենք ցորենակալվի` քաղաքի կենտրոնում գտնվող իր նոր և խիստ հարմարավետ օֆիսում, անցնենք «փոշեհատիկներին»` ՕԵԿ-ին, ՀՅԴ-ին, ԲՀԿ-ին:
Նրանց անցնելուց առաջ պետք է հիշել, որ այս ընտրություններն ունեն որոշակի առանձնահատկություններ, օրենսդրորեն ձևակերպված` նաև բոնուսներ:
Օրենքը նախատեսում է` 40+1 ձայների (տոկոսներով արտահայտված) դեպքում քաղաքապետն ընտրվում է մեխանիկորեն, ի դեմս այդ քաղաքական ուժը ներկայացնող համամասնական ցուցակի առաջին համարի: Նրբությունները հետևյալք են. եթե որևէ ուժ ստացել է 40+1-ը, ապա նրան գումարվում է ևս 10 տոկոս բոնուս: Բոնուսը գումարվում է հետևյալ սխեմայով. 40 տոկոսն անցնելու դեպքում գումարվում է այնքան, որպեսզի տվյալ ուժն ունենա 50+1 ձայն. ասենք` եթե ստացել է 44 տոկոս ձայն, կգումարվի 7 տոկոս ևս:
Ծուռ նստենք, շիտա՜կ հաշվենք: Այսպիսով, սկսենք «թիթեռի նկարումը» ՀՀԿ-ից. ուրեմն` նրան պե՜տք է 40-ից ավելի տոկոս: Գրենք` մոտ 43: Գրեցինք: Քանի որ ընդդիմությունը քաղաքում «հարգված» է, միշտ ու օրինաչափորեն ինքն է հաղթել` է՜, դեռ 96-ից, և նրանցը միայն «պերոնը» չէ, ուրե՜մն նրանց ծովն էնպես պետք է նկարել, որ... հիշո՞ւմ եք` Այվազովսկու և Ռեպինի պատմությունը. քանի որ «նկարելու» մեր էս գործը հանգիստ է սիրում, պատմենք` նոր անցնենք առաջ։ Եվ, ուրեմն, էս Ռեպինը Այվազովսկու արվեստանոցի սեղանին փող է նկարում, Այվազովսկին մտնում է սենյակ, ձեռը մեկնում է` փողը վերցնի, տեսնում է` նկար է: Ասում է` լա՜վ, Ռեպին տղա, հալդ դեռ կտեսնես: Օրեր անց Ռեպինը գնում է մի անծանոթի տուն, տունը ծովամերձ էր, հանվում է, որ լողանա, պարզվում է` նկար է:
«Սե՜նց բաներ»:
Ասում եք` մերոնք, մեր ԿԸՀ-իստներն էլ պակաս տաղանդավոր ծովանկարիչներ չե՞ն: Ո՞վ է վիճում:
Եվ, ուրե՜մն, ընդդիմության համար պե՜տք է նկարել... Նյութին հատկացված տեղն ավարտվեց, ուստի այս և մնացած նոու-հաուների մասին` առաջիկայում:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1824

Մեկնաբանություններ