ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Շատ սիրուն էինք` կարմրուկ էլ հանեցինք

Շատ սիրուն էինք` կարմրուկ էլ հանեցինք
24.03.2009 | 00:00

ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱ
Ինչպես և սպասվում էր, ֆինանսատնտեսական ճգնաժամն անդրադարձավ աշխատաշուկայի վրա՝ գործազրկության մակարդակի աճի տեսքով։ «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունից մեզ փոխանցված տվյալների համաձայն՝ 2009 թ. մարտի 1-ի դրությամբ հանրապետությունում գործազրկության մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 0,2 տոկոսային կետով և կազմում է 6,5 տոկոս: Այն հանրապետության միջինից բարձր է Սյունիքում՝ 12,5, Շիրակում՝ 12, Լոռիում՝ 10,7, Տավուշում` 8,5, Կոտայքում` 7,3 տոկոսներով:
2009-ի մարտի 1-ի դրությամբ` աշխատանք փնտրողների թիվը 94,9 հազար Է, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 8,5 տոկոսով, իսկ տարեսկզբի նկատմամբ` 3,3: Գործազուրկների թվաքանակը 75,7 հազար Է կամ աշխատանք փնտրողների 79,8 տոկոսը, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4,6 տոկոսով: Գործազուրկների թվաքանակում շարունակում է բարձր մնալ կանանց տեսակարար կշիռը` 72,2 տոկոս:
Աշխատաշուկայի ուսումնասիրության և կանխատեսման համաձայն՝ կտրուկ նվազել է արտադրողականությունը կամ մատուցվող ծառայությունների ծավալը հատկապես առևտրի և սպասարկման, արդյունաբերության (առավելապես հանքարդյունաբերության, վերամշակող արդյունաբերության), առողջապահության, տրանսպորտի և կապի, տնտեսության այլ ճյուղերում: Հատկանշական է, որ այս գործընթացն առավել մտահոգիչ է այն մարզերում, որտեղ աշխատուժի հիմնական զբաղվածությունը եղել է նշված ոլորտներում, որը կանխում էր ոչ միայն աշխատանքային միգրացիան, այլ նաև այն միտված էր ապահովելու տնտեսության կայուն զարգացումը:
Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2009-ի հունվար ամսին տնտեսության մեջ զբաղվածների թվաքանակը կազմել է 1074,5 հազար մարդ, ինչը 2008-ի հունվար-դեկտեմբերի համեմատ ցածր է 4 տոկոսով:
2008-ի դեկտեմբերին գրեթե բոլոր մարզերում կանխատեսվում էր թափուր աշխատատեղերի նվազում և աշխատանքից ազատումների աճ: Ըստ 2000 գործատուի մոտ իրականացված ուսումնասիրության տվյալների` առաջիկա մեկ տարվա ընթացքում սպասվում է շուրջ 5400 աշխատողի աշխատանքից ազատում` նախատեսվող 4000 մարդու աշխատանքի ընդունման դեպքում:
Աշխատաշուկայում լարվածությունը կշարունակի ավելանալ մի կողմից` զանգվածային ազատումների հետևանքով աշխատաշուկա մուտք գործող նույն մասնագիտությունն ունեցող անձանց, մյուս կողմից` արտագնա աշխատանքի չմեկնողների աճի հետևանքով:
Սպասվում է, որ գործազրկությունը բարձր կլինի տղամարդկանց, աշխատանքային փորձ և հմտություններ չունեցող երիտասարդների, ինչպես նաև երկարատև գործազրկության տևողություն ունեցող անձանց շրջանում:
Աշխատաշուկայի մեղմմանն ուղղված զբաղվածության կարգավորման 2009 թ. պետական ծրագրով տարեսկզբից իրականացվել են հետևյալ միջոցառումները. «Անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորելու դեպքում աշխատավարձի մասնակի փոխհատուցում գործատուին» ծրագրով տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 27 աշխատանք փնտրող, իսկ նախորդ տարվանից այս ծրագրով շարունակում է աշխատել 175 աշխատանք փնտրող։ «Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նպատակով պետական գրանցման համար գործազուրկներին և հաշմանդամներին տրվող ֆինանսական աջակցություն» ծրագրում ընդգրկվել է 10 աշխատանք փնտրող։ «Մասնագիտական ուսուցման կազմակերպում» ծրագրով հայտ է ներկայացվել 71 գործազուրկի համար: Մարտի 1-ի դրությամբ գործազրկության նպաստ է ստացել 16836 գործազուրկ, որոնց թիվը նախորդ ամսվա համեմատ ավելացել է 166-ով:
Ինչպես և սպասվում էր, նախորդ ամիսների համեմատ նվազել է թափուր աշխատատեղերի հայտեր ներկայացնող գործատուների թիվը: Փետրվար ամսվա ընթացքում գործակալություն է ներկայացվել 936 թափուր աշխատատեղ, որոնցից 447-ը կրկնվող է: Դրանք հիմնականում բժիշկների, վարորդների, կարողների թափուր աշխատատեղեր են, որոնք ամիսներ շարունակ չեն լրացվում: Թափուր աշխատատեղեր գրանցվել են Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի (կարողների), Շիրակի (բժիշկների, հաշվապահի), Սյունիքի (բժիշկների), Վայոց ձորի մարզերում և Երևան քաղաքում։ Տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 1170 գործազուրկ:
Նշենք նաև, որ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը 2009 թվականի առաջին երկու ամիսներին ավելացել է 4,6 տոկոսով և կազմել է 75,7 հազար մարդ։ Ազգային վիճակագրական ծառայությունն այս տվյալները հրապարակել է՝ հիմք ընդունելով մարտի 20-ին հավաքված օպերատիվ տեղեկությունները։
Աղբյուրի համաձայն՝ նույն ժամանակահատվածում միջին ամսական աշխատավարձը բարձրացել է 13,8 տոկոսով՝ հասնելով 94,6 հազար դրամի։ Միաժամանակ բյուջետային աշխատողների աշխատավարձը բարձրացել է 18,6 տոկոսով՝ հասնելով մոտ 80 հազար դրամի, իսկ արտաբյուջետային հիմնարկների աշխատակիցներինը՝ 7,1 տոկոսով՝ հասնելով 116,2 հազար դրամի։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 4126

Մեկնաբանություններ