Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Իսրայել ներխուժելու վերջին սպառնալիքին չպետք է անլուրջ վերաբերվել, դա վկայում է Անկարայի մշտատև տարածաշրջանային հավակնությունների մասին՝ Fox News Digital-ի հետ զրույցում հայտարարել է Կիպրոսի կառավարության խոսնակ Կոնստանտինոս Լետիմբիոտիսը: «Մենք հիանալի գիտենք անօրինական ներխուժման հետևանքների մասին և բոլոր սպառնալիքներին չափազանց լուրջ ենք վերաբերվում», - հավելել է Լետիմբիոտիսը:               
 

Ինքը քեզ էլ կուլ կտա, երբ սովածանա

Ինքը քեզ էլ կուլ կտա, երբ սովածանա
11.03.2024 | 12:59

նիկոլը հատ-հատ գերանդիով գնում է բոլոր նրանց հետևից, ովքեր 18-ին ու 21-ին իրեն ընտրել, իրեն աջակցել են. Սիներջիից սկսած, Կոնսով ու տրանսպորտի մեջ նիկոլի համար դոշ տվող ծյոծերով վերջացրած։ Ու դա արդար ա։ Ու, անկեղծ ասած, ինձ համար լրիվ մեկ ա՝ Կոնսի շենքը հյուրանո՞ց կսարքեն, թե՞ բարդել։ Մեկ ա, որովհետև Կոնսի կրթված ու քաղաքակիրթ ուսանողն ու դասախոսը 18 թվին փնթի ու քաղքենի նիկոլ էին սատարում։ Մեկ ա, որովհետև ամեն մեկը մի անկյուն քաշված վստահ ա, որ նիկոլի գերանդին իրան չի հասնի, հարևանին բաժին կհասնի, բայց հենց հասնում ա, վայնասունը կապում են, թե բա՝ հասեք, փրկեք, ձերբակալում են, քանդում են։

նիկոլն էն չարիքն ա, որի հանդեպ չեզոք լինելն անգամ հանցագործություն ա։ Դու կամ պիտի պայքարես իր դեմ, կամ իր հանցակիցն ես, ու ինքը քեզ էլ կուլ կտա, երբ սովածանա, որովհետև դու չեզոք ես եղել իր բերած արհավիրքների հանդեպ ու արժանի ես էն ամենին, ինչ գալիս ա գլխիդ։

Արամ Գևորգյան

Դիտվել է՝ 6528

Մեկնաբանություններ