ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կուրսկի շրջանի ղեկավարի պաշտոնակատարի հետ տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ ՈՒկրաինայի զինված ուժերի հարձակման պատճառով իրենց տները հարկադրաբար լքած Կուրսկի շրջանի բնակիչներին կվճարվի 10-հազարական ռուբլի՝ հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ ՌԴ նախագահը հավելել է, որ անհրաժեշտ կլինի գնահատել այլ վնասները, մասնավորապես՝ գույքի ու բնակարանի կորուստը:               
 

Մնալ իշխանության՝ հայրենիքը վաճառքի հանելու գնով

Մնալ իշխանության՝ հայրենիքը վաճառքի հանելու գնով
12.09.2023 | 17:07

Արցախում հումանիտար իրավիճակը չքաղաքականացնելու մասին Փաշինյանի կոչը ճշգրիտ ադրբեջանական նարատիվ է, ինչին ականատես եղանք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի վերջին նիստին ադրբեջանահաճո հայտարարությունների ժամանակ։ Այն ժամանակ էլ որոշ պետությունների ներկայացուցիչներ կոչ էին անում չքաղաքականացնել հումանիտար օգնության տրամադրման հանգամանքը, ակնարկելով, որ դատապարտում են արցախցիների կողմից Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով ադրբեջանական «հումանիտար օգնության» արգելափակումը։

Հանրային հեռուստաընկերության եթերում տրված իր տխրահռչակ հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ օգտագործեց կեղծիքի ու ստի իր սիրելի գործիքակազմը՝ ՀՀ կողմից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը հրամցնելով որպես միջազգային հանրության համար լեգիտիմ ու ընդունելի վիճակ։

Սրանով Փաշինյանը «Ասեք՝ անենք» նշանաբանով հերթական ծառայությունը մատուցեց Էրդողանին՝ իր դեմքով, ցավոք, ի ցույց դնելով հայոց պետության դիվանագիտության անընդունելի նսեմությունը։ Հավատացեք, որ միջազգային հանրության համար ոչ պակաս լեգիտիմ ու ընդունելի կլինի, եթե Ադրբեջանը ճանաչի Արցախի անկախությունը։ Ուստի խնդիրը բնավ էլ այն չէ, թե ինչն է լեգիտիմ ու ընդունելի համարում միջազգային հանրությունը։ Ազգերի ինքնորոշման իրավունքը միջազգային հանրության համար ընդունելի ու լեգիտիմ իրավանորմ է, որի կյանքի կոչումը միջազգային հանրությունը հարգել է բազմաթիվ դեպքերում։

Սա պարզապես հայրենիքը վաճառքի հանելու գնով իշխանության մնալուն ուղղված ցեղասպան քաղաքականություն է՝ հայոց պատմության մեջ իր նախադեպը չունեցող։

Մենուա Սողոմոնյան

Դիտվել է՝ 1954

Մեկնաբանություններ