ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կուրսկի շրջանի ղեկավարի պաշտոնակատարի հետ տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ ՈՒկրաինայի զինված ուժերի հարձակման պատճառով իրենց տները հարկադրաբար լքած Կուրսկի շրջանի բնակիչներին կվճարվի 10-հազարական ռուբլի՝ հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ ՌԴ նախագահը հավելել է, որ անհրաժեշտ կլինի գնահատել այլ վնասները, մասնավորապես՝ գույքի ու բնակարանի կորուստը:               
 

Գիտությունը սահմաններ չի ճանաչում, նաև` քաղաքականություն

Գիտությունը սահմաններ չի ճանաչում, նաև` քաղաքականություն
30.01.2015 | 11:49

Եվրասիական տնտեսական միությանն անդամակցումը նոր հեռանկարներ կբացի գիտության ոլորտի առաջ։ Այդ մասին մեզ հետ զրույցում նշեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ ԳԵՎՈՐԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ։

Համեմատելով Հայաստանի և Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների գիտական ոլորտները՝ Գևորգ Վարդանյանը նշեց, որ ԵԱՏՄ անդամ բոլոր պետություններն էլ նախկին Խորհրդային Միության հանրապետություններ էին, և, բացառությամբ Ղազախստանի, բոլորի մոտ էլ գիտական նույն համակարգն է գործում։ Վերջին տարիներին Ղազախստանն ավելի շատ մոտեցել է եվրոպական գիտական աստիճանակարգին։ Ինչ վերաբերում է ԵԱՏՄ երկրների գիտության առաջնահերթություններին, ապա յուրաքանչյուր երկրում դրանք համապատասխանում են տվյալ երկրի առանձնահատկություններին։

ԵԱՏՄ անդամ դառնալով` գիտական սարքավորումները հնարավոր կլինի առանց մաքսատուրքի տեղաշարժել, ինչը լուրջ խթան կհանդիսանա գիտության զարգացման համար։ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում զարգացում տեղի կունենա նաև գիտական համագործակցության ոլորտում, ինչի նախադրյալներն արդեն իսկ կան։ 2014 թ. սեպտեմբերին Մոսկվայում տեղի ունեցած գիտական համաժողովի ընթացքում մի շարք որոշումներ կայացվեցին, այդ թվում՝ գիտության ոլորտում համագործակցության մասին։ Այնուհետև Ղազախստանում համապատասխան հանդիպում կայացավ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի երիտասարդ գիտնականների միջև, որի ընթացքում քննարկվեցին գործակցության հնարավոր եզրերը։ Քննարկումների ընթացքում Բելառուսը հանձն առավ 2015 թվականին կազմակերպել Եվրասիական գիտական ֆորում, որտեղ երիտասարդ գիտնականները կներկայացնեն իրենց նորարարական նախագծերը։ Կհրավիրվեն նաև պոտենցիալ ներդրողներ, գործարարներ, ովքեր որոշ նախագծեր կֆինանսավորեն և կյանքի կկոչեն։

Մեր զրուցակիցը նշեց, որ հայ գիտնականները մրցունակ են, ինչի մասին վկայում են նաև փաստերը։ Հեղինակավոր, ազդեցության գործակից ունեցող պարբերականներում տպագրված հոդվածների թվով, ցիտման ինդեքսով (ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով) Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է։ Մենք չենք զիջում նաև Եվրասիական տնտեսական միության երկրներին, մանավանդ եթե խնդիրը դիտարկենք նշված երկրների կողմից գիտության պետական ֆինանսավորման համատեքստում. Հայաստանում գիտությունն անհամեմատ քիչ է ֆինանսավորվում, քան ԵԱՏՄ մյուս երկրներում։

Մեր այն դիտարկմանը, թե ԵԱՏՄ անդամ դառնալով՝ արդյոք չե՞ն խզվի կապերն ու համագործակցությունը եվրոպական գիտական համայնքի հետ, մեր զրուցակիցն ընդգծեց, որ գիտությունը սահմաններ չի ճանաչում, ինչը ենթադրում է նաև` քաղաքականություն չի ճանաչում։ ԵԱՏՄ կազմում լինելը չի կարող խոչընդոտել եվրոպական համագործակցությանը, հակառակը՝ զարկ կտա առողջ մրցակցությանը։ Նույն եվրոպական երկրները կցանկանան մրցակցել և առավել բարձր որակի հասցնել գիտական գործակցությունը։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2251

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ