Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Այսօր Վիկտոր Համբարձումյանի ծննդյան 106-ամյակն է

Այսօր Վիկտոր Համբարձումյանի ծննդյան 106-ամյակն է
18.09.2014 | 17:52

Այսօր հայ հայտնի աստղագետ և աստղաֆիզիկոս, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից մեկի՝ Վիկտոր Համբարձումյանի ծննդյան 106- ամյակն է։ Համբարձումյանի աշխատությունները վերաբերում են աստղերի և միգամածությունների ֆիզիկայի, աստղային աստղագիտության, աստղային համակարգերի դինամիկայի, աստղերի և գալակտիկաների տիեզերածնության և մաթեմատիկական ֆիզիկայի բնագավառներին։ Համբարձումյանը հեղինակ է սկզբունքորեն նոր տիեզերածնական հայեցակարգի։ Վ. Համբարձումյանը Ստալինյան մրցանակի կրկնակի (1946, 1950) դափնեկիր է, Սոցիալիստական շխատանքի կրկնակի (1968, 1978) հերոս, Հայաստանի ազգային հերոս (1996), Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակի դափնեկիր, արժանացել է բազմաթիվ ակադեմիական պարգևների։ Բյուրականի աստղադիտարանի հիմնադիրն է։ [1][2]1940 թ. Վ. Համբարձումյանը դարձել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության (ԽՄԿԿ) անդամ։ 1947-ին ընտրվել է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։ Նա ընտրվել է 1950 - 1990 թթ. բոլոր գումարումների ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր։ Վ. Համբարձումյանը եղել է ԽՄԿԿ 19, 22 - 25-րդ համագումարների պատգամավոր։ 1989-ին ընտրվել է ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների համագումարի պատգամավոր։ 1948 -1989 թթ. Վ. Համբարձումյանը եղել է Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ և Հայաստանում գիտության պետական հովանավորության քաղաքականության պատասխանատուն։

Դիտվել է՝ 1578

Մեկնաբանություններ