ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Հելոուինը դիվային միջոցառում է. դա սատանայի տոնն է

Հելոուինը դիվային միջոցառում է. դա սատանայի տոնն է
23.10.2023 | 10:55

ԱՄՆ-ում պաշտոնապես գրանցված սատանայի եկեղեցին հելոուինը պաշտոնապես հռչակել է որպես իր գլխավոր տոն, որն ավարտվում է սև ծիսակատարությամբ։

Halloween-ի օրը համարվում է բոլոր սատանայապաշտական ուղղությունների պաշտամունքի և ծիսակատարությունների օր։ Այն մարդը, որը գիտակցաբար կամ անգիտակցաբար մտնում է Halloween-ի խաղի մեջ, ընդունում է սատանայի խաղի կանոնները։

Այդ տոնով չարը մարդկանց համար վերածվում է սովորական երևույթի։

Մահը, արատները, արյունը, վերքերը ներկայացվում են զվարճանքի տեսքով։

Փառաբանվում է անճոռնիությունը. որքան սարսափելի և տգեղ լինի հագուստը, այնքան ավելի լավ:

Փորձում են ցույց տալ չարի անպատժելիությունը. հանեցինք հագուստները, ամեն ինչ կարգին է, նորից կհանդիպենք։

Փառաբանվում են մութ ուժերը։

Այդ օրն աշխարհում ինքնասպանությունների թվի թռիչքաձև աճ է նկատվում։

Գովաբանվում է այն, ինչն Աստված գարշելի է համարում:

Լույսն ու խավարը, բարին ու չարը միավորելու փորձ է, խաղ չար ոգիների հետ։

Քրիստոնյաները չեն նշում հելոուինը և ոչ մի մասնակցություն չեն ունենում այդ սատանայական միջոցառմանը։

Եթե քրիստոնյաները դրա մեջ ինչ-որ զվարճալի բան են գտնում, դա արդեն սարսափելի է: Դա վկայում է այն մասին, որ մարդը չունի Տիրոջը լիովին նվիրված սիրտ:

Այդ օրը մարդիկ հագնում են վհուկների, սատանայի, մահվան, զոմբիների, կմախքների զգեստներ, արյունը նմանակող զգեստներ:

Ի՞նչը կարող է զվարճալի լինել դրանում:

Սատանայի եկեղեցու հիմնադիր Անտոն Լավեյն ասել է.

«Ես ուրախ եմ, որ քրիստոնյա ծնողները թույլ են տալիս իրենց երեխաներին տարվա մեջ գոնե մեկ գիշեր երկրպագել սատանային: Բարի գալուստ Հելոուին»։

Մարդի՛կ, հասկացե՛ք, երբ խավարի մեջ ուրախություն եք գտնում, դուք այդպիսով դևերին ձեր կյանք եք թողնում:

Մի՛ մասնակցեք խավարի գործերին և այդպես մի՛ հագցրեք ձեր երեխաներին: Դա դիվային միջոցառում է:

Հետևե՛ք Հիսուս Քրիստոսին՝ Սուրբ Տիրոջը։ Որովհետև իմացե՛ք, որ ոչ մի պոռնիկ, կախարդ կամ անմաքուր, կամ կռապաշտ ժառանգություն չունի Քրիստոսի և Աստծո Արքայությունում:

Հետևաբար, մի՛ եղեք նրանց հանցակիցը:

«Դուք մի ժամանակ խավար էիք, իսկ այժմ՝ լույսի որդիներ եք։ Եղեք լույսի որդիների պես...» ( Եփեսացիս 5:5, 7-8), հետևեք Սուրբի օրինակին, Ով կանչեց ձեզ, սուրբ եղեք ձեր բոլոր գործերում... (Ա Պետրոս 1.15):

Նոր Նորքի ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑԻ

Դիտվել է՝ 2059

Մեկնաբանություններ