ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կուրսկի շրջանի ղեկավարի պաշտոնակատարի հետ տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ ՈՒկրաինայի զինված ուժերի հարձակման պատճառով իրենց տները հարկադրաբար լքած Կուրսկի շրջանի բնակիչներին կվճարվի 10-հազարական ռուբլի՝ հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ ՌԴ նախագահը հավելել է, որ անհրաժեշտ կլինի գնահատել այլ վնասները, մասնավորապես՝ գույքի ու բնակարանի կորուստը:               
 

Քաղաքական դասալիքի «հայտնությունը» կամ ինչի՞ մասին է լռում Իշխան Զաքարյանը

Քաղաքական դասալիքի «հայտնությունը» կամ ինչի՞ մասին է լռում Իշխան Զաքարյանը
09.08.2024 | 06:55

Համահայկական խաղերի կոմիտեի նախագահ, ԱԺ պատգամավոր Իշխան Զաքարյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ Նիկոլ Փաշինյանին առաջարկելով Ազգային հերոսի կոչում շնորհել մարզիկ Արթուր Ալեքսանյանին:

Միանգամից արձանագրեմ, որ Արթուր Ալեքսանյանին մարզական լեգենդ եմ համարում և ամենևին կասկածի տակ չեմ դնում նրա որակները:

Խնդիրն այստեղ Իշխան Զաքարյանն է, ով պարզապես շահարկում է հայտնի մարզիկի անունը՝ «մարդամեջ» դուրս գալու համար:

Մեկը հարցնող լինի՝ երեք տարի պատգամավոր ես, որևէ մեկը ծպտունդ չի լսել, թե՞ «օճառվելու» համար հարմար թեմա չես գտել:

Բայց եթե Իշխան Զաքարյանը մի փոքր հիշողություն ու բարոյականություն ունենար, առաջին հերթին, որպես պատգամավոր, գոնե մեկ անգամ կհիշեր Արցախի ռազմաքաղաքական պատանդառված ղեկավարների մասին, որոնցից շատերին համարում էր իր ընկերը: Գոնե մի հայտարարություն կաներ` Բակո Սահակյանին կամ Արկադի Ղուկասյանին աջակցող, մանավանդ, էս մարդկանց անունները տարիների ընթացքում «կանաչ լույս» է եղել Իշխանի համար՝ հերթական «յուղոտ պատառը» պոկելու համար:

Բայց Իշխանը «շառոտ» թեմաներ չի սիրում, մանավանդ, որ ընդդիմադիր պատգամավորական մանդատով նրան շատ վաղուց «արածացնում» են իշխանության «արոտավայրում»:

Հա, ի դեպ, Ազգային հերոսի կոչման մասին ի՞նչ իրավունք ունի խոսելու քաղաքական դասալիքը, որի համար արժեքը ոչինչ է: Կամ՝ ո՞վ ասաց, որ մարզական, բարոյական լեգենդին պետք է անմիջապես նույնացնել Ազգային հերոսի հետ, մանավանդ, որ դա պետության բարձրագույն պարգև է, որին արժանանալու համար ցանկացած մեկը պետք է գնահատվի առաջին հերթին պատմության ու մի քանի սերունդների կողմից:

Եվ վերջապես՝ ի՞նչ կապ ունի Իշխանը սպորտի հետ, եթե չհաշվենք պետական համակարգում նրա կարճ մարզական պաշտոնավարումը, ինչի հետևանքը դարձավ մարզական ենթակառուցվածքների փոշիացումը (դե Ծաղկաձորում դղյակ ունենալ էր պետք):

Արթուր Ալեքսանյանին կարելի է անվերջ մեծարել, բայց կարծում եմ՝ լեգենդար մարզիկի համար էլ վիրավորական է «ձոնվել» քաղաքական դասալիքի կողմից:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 438

Մեկնաբանություններ