Եվրահանձնաժողովը միջոցներ կառաջարկի խստացնելու համար ԵՄ-ի դիրքորոշումը միգրացիայի հարցում՝ ի պատասխան դաշինքի կառավարությունների ճնշումների, որոնց համար անօրինական ներգաղթյալները լուրջ քաղաքական և անվտանգության խնդիր են դարձել` հայտնում է Reuters գործակալությունը։ ԵՄ առաջնորդները կհանդիպեն հոկտեմբերի 17-18-ին՝ քննարկելու միգրացիոն խնդիրներ:               
 

Սահմանին տնկված սյունը՝ անվտանգության երաշխի՞ք

Սահմանին տնկված սյունը՝ անվտանգության երաշխի՞ք
07.05.2024 | 16:00

Ի դեպ, մինչ մուտանտը ջանք չխնայելով շարունակում էր մանիպուլացնել ժողովրդին, ասելով, որ մեր երկրի անվտանգության երաշխիքը տնկվող սյուներն են, շատ լավ հարց հնչեց այն մասին, որ երբ ֆաշիստական Գերմանիան հարձակվում էր հարևան պետությունների վրա, այդ սյուները իրենց սահմաններին տնկված են եղել և ոչ մի անվտանգության երաշխիք էլ չեն հանդիսացել: Բնականաբար, մուտանտը շրջանցեց այդ հարցը և չպատասխանեց: Այն, որ մեր հասարակության զգալի մասի մոտ կա աշխարհաճանաչողության աղավաղված պատկերացում, դա նորություն չէ: Նորություն չէ նաև, որ մուտանտը ջանք ու եռանդ չի խնայում այդ աղավաղված պատկերացումն էլ ավելի աղավաղելու համար: Ինձ մի այլ հարց է հետաքրքրում. ժամանակակից եռացող աշխարհում ինչպե՞ս կարելի է համարել, որ սահմանին տնկված սյունը կարող է անվտանգության երաշխիք հանդիսանալ, և չլինել մուտանտ: Հուսով եմ, որ գոնե իմ շրջապատում, այդ թվում՝ ֆեյսբուքյան ընկերներիս մեջ, մուտանտներ չկան:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 2429

Մեկնաբանություններ