Եվրահանձնաժողովը միջոցներ կառաջարկի խստացնելու համար ԵՄ-ի դիրքորոշումը միգրացիայի հարցում՝ ի պատասխան դաշինքի կառավարությունների ճնշումների, որոնց համար անօրինական ներգաղթյալները լուրջ քաղաքական և անվտանգության խնդիր են դարձել` հայտնում է Reuters գործակալությունը։ ԵՄ առաջնորդները կհանդիպեն հոկտեմբերի 17-18-ին՝ քննարկելու միգրացիոն խնդիրներ:               
 

«Խաղաղության» օրակարգը տապալվել է

«Խաղաղության» օրակարգը տապալվել է
10.04.2024 | 11:48

Ամբողջ իշխանական քարոզչամեքենան՝ ՔՊ պատգամավորներով, փորձագետներով, կայքերով, լծվել են Ադրբեջանին «մաքրելու», կրակոցները «անկարևոր ու աննպատակ» դարձնելու գործին։

Ինչու՞, որովհետև ակնհայտ կոլաբորանտներ են․ ավելի ձեռնտու է Ալիևին «խաղաղության մրցանակի» առաջադրել, քան ընդունել, որ ագրեսիան արդարացնելու, միակողմանի զիջումների, Արցախը Ադրբեջանին հանձնելու ու դրա դիմաց ոչինչ չստանալու «խաղաղության» իրենց օրակարգը տապալվել է։

Օրակարգ երբեք էլ չի եղել, եղել է Բաքվի երազանքների ցուցակ, որոնք ՀՀ իշխանությունները հստակորեն իրագործել են 2021-2022 թվականներից ի վեր՝ իշխանության պահպանման նպատակով։ Հենց դա էլ կոլաբորացիոնիզմն է, որի մասին ցավալիորեն բազմաթիվ փաստեր կան։

Ադրբեջանը գործում է շատ հստակ ու թիրախային, շարունակում է լարված պահել սահմանային իրավիճակը, տարածել ապատեղեկատվություն, վարել տեղեկատվական պատերազմ մեր հանրության դեմ։ Դրան կարելի է դիմակայել թե՛ միջազգային, թե՛ քաղաքական, թե՛ ռազմական, ու թե՛ դիվանագիտական գործիքակազմերով։

Ադրբեջանական կրակոցները «աննպատակ» ներկայացնելով՝ իշխանությունները թույլ չեն տալիս անգամ, որ միջազգային պատշաճ գնահատականներ լինեն Ադրբեջանի վարքի հետ կապված։ Այո, ո՞ր պետությունը պետք է մեզանից շատ ցանկանա պաշտպանել մեր շահերը։ Ոչ մի։ Իսկ եթե մենք որդեգրենք այլ քաղաքականություն, որտեղ կա որոշում դիմակայելու, այդ դեպքում կհայտնվեն բազմաթիվ դաշնակիցներ։

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 1159

Մեկնաբանություններ