ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Լուկաշենկոն Նիկոլին զգուշացրել է՝ կարող եք արժանանալ Զելենսկու և Սաակաշվիլու ճակատագրին

Լուկաշենկոն Նիկոլին զգուշացրել է՝ կարող եք արժանանալ Զելենսկու և Սաակաշվիլու ճակատագրին
17.11.2023 | 12:06

Զախարովան էլ զշուշացրել է՝ երկու աթոռի վրա նստելու փորձը կարող էճողվածքի հանգեցնել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Նիկոլին բավական թափանցիկ ակնարկով հասկացրել է, թե նրան ու Հայաստանին ինչ է սպասվում իր բարի խորհրդին չհետևելու դեպքում: Լուկաշենկոն նկատի ունենալով, որ ուղիղ ասելու կարիքը չկա, թե իր բարի խորհրդին չհետևելու պարագայում ինչ է սպասվում Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողին ու Հայաստանին (սա հենց այն դեպքերից է, երբ, ըստ ժողովրդական իմաստնության, ուղիղ խոսքն էշին են ասում), իր ասելիքն արտահայտել է բավական թափանցիկ ակնարկով:

Եթե շատ հակիրճ, ապա Լուկաշռնկոն Նիկոլին հասկացրել է, որ նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ նիստին չմասնակցելու, Հայաստանը ՀԱՊԿ- ից հանելու քաղաքական ուղեգիծը շարունակելու, ի վերջո, հիշյալ կազմակերպությունից Հայաստանը հանելու, առավել ևս՝ Արևմուտքին հարելու և ՆԱՏՕ- ին անդամակցելու փորձերի դեպքում Հայաստանին սպասվում է ՈՒկրաինայի ողբերգական, իսկ իրեն դեպի անշեղ և անխուսափելի կործանում գնացող Զելենսկու կամ արդեն իսկ կործանված Սաակաշվիլու ճակատագիրը:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանգիստ է վերաբերվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ նիստին չմասնակցելու որոշմանը, սակայն նրան կոչ է արել «հապճեպ որոշումներ» չընդունել. այս մասին երեկ, բելառուսական «БелТА» գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Բելառուսի նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը:

«Ելնելով իր փորձից և նման իրավիճակներում որոշայլհայտնիքաղաքականգործիչների գործողություններից, նախագահը Հայաստանի վարչապետին առաջարկել է չշտապել, հապճեպ որոշումներ չընդունել, այլ լրջորեն մտածել հաջորդ քայլերի մասին, որոնք կարող են ուղղված լինել ապաինտեգրմանը»,- «Ведомости»– ի փոխանցմամբ, ասել է Էյսմոնտը (ընդգծումը՝ մերը):

Նոյեմբերի 14-ին տեղի ունեցած Լուկաշենկոյի և Նիկոլի հեռախոսազրույցին, որի ընթացքում Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը հայտնել է, որ չի կարողանա մասնակցել Մինսկում կայանալիք ՀԱՊԿ նիստին, օրերս անդրադարձել ենք «Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամին արեց և անում է այն, ինչի համար բերել էին և եկել էր իշխանության-10» հրապարակմամբ :

Ռուսաստանի արտգործնախարարությունը նույնպես զգուշացրել է Նիկոլին, բայց ոչ միայն բաց, հրապարակային, այլև ուղիղ կերպով: ՌԴ ԱԳՆ-ն, կարծում ենք, շատ լավ հասկանալով, որ Նիկոլը ոչ միայն Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամին է, այլև Ռուսաստանի թշնամին, զգուշացրել է նրան երկու աթոռի վրա նստելու փորձից:

Երևանը ցանկանում է պահպանել ԵԱՏՄ-ին մասնակցությունից տնտեսական օգուտը, բայց միաժամանակ ոչ բարեկամական քայլեր է անում Ռուսաստանի հետ հարաբերություններում. այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ, «РИА Новости»– ի տեղեկացմամբ , հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Գործընկերները դիմում են մեզ՝ պահպանել այդ ամենը (Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը։ – ծանոթ. խմբ.), իսկ իրենք այդ ընթացքում քայլեր են ձեռնարկում, մասնավորապես, անվտանգության ոլորտում, որոնք վնասում են երկկողմ հարաբերություններին, և որոնք անտեսում են Ռուսաստանի շահերը,- ասել է Մարիա Զախարովան:- Դա ինչ է՝ երկու աթոռի վրա նստելու փո՞րձ … Եթե դա երկու աթոռի վրա նստելու փորձ է, ապա այն առավել ևս ոչ մեկին լավ բանի չի հասցրել»:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, միանգամայն ճիշտ գնահատելով իրականությունը, հավելել է, որ Մոսկվան Հայաստանի ղեկավարության վերջին հայտարարություններն ու քայլերը և Կիևի վարչակարգի հետ բարեկամություն հաստատելու փորձերը դիտարկում է որպես մեկ շղթայի օղակներ:

Զախարովան ընդգծել է, որ այս ամենը կարող է հանգեցնել Հայաստանի ստրկացմանը, իսկ Երևանի նկատմամբ Արևմուտքի գործողությունները կապված են ուկրաինական ուղղությամբ քաղաքականության ձախողումների հետ:

«ՈՒկրաինայում արևմտյան ծրագիրն ամբողջությամբ ձախողվեց։ Նույնպիսի գազանային բռնելաձևով նա հիմա կառչել է Հայաստանից»,- հավելել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը։

Երեկ ավելի վաղ Նիկոլը հայտարարել էր, որ Հայաստանը դիվերսիֆիկացնում է իր հարաբերություններն անվտանգության ոլորտում: Հայաստանի գերագույն գլխավոր ստախոսի ու կեղծարարի խոսքով՝ «գործընկերներն այժմ չեն կարող, այդ թվում՝ օբյեկտիվ պատճառներով, զենք ու զինամթերք վաճառել», ուստի պետք է նորերին փնտրել։ Նիկոլը Հայաստանի պաշտպանունակության համար ամենևին էլ ոչ արդյունավետ ռազմական տեխնիկա ձեռք բերելու նպատակով արդեն իսկ վազել է Ֆրանսիայի գիրկը: Ֆրանսիայից «Bastion» զրահապատ ավտոմեքենաների ձեռքբերումը, ըստ էության, գրեթե ոչինչ չի տալու Հայկական բանակին, քանի որ պատերազմի դեպքում ադրբեջանցի նույնիսկ շարքային զինվորները դրանք հեշտությամբ կարող են հօդս ցնեդեցնել հակատանկային նռնակներով կամ նռնականետներով:

Հավելենք, որ Նիկոլն ավելի վաղ, հոկտեմբերի 26-ին, ըստ էության, հրաժարվել է մասնակցել ԵԱՏՄ և ԱՊՀ միջկառավարական խորհուրդների նիստին, այդ նպատակով Բիշքեկ չի մեկնել։ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը մինչ այդ, հոկտեմբերի 13-ին հրաժարվել է մասնակցել ԱՊՀ գագաթնաժողովին, որը նույնպես տեղի է ունեցել Ղրղզստանի մայրաքաղաքում: Բացի վերոնշյալից, Նիկոլի ոհմակից Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Արմեն Գրիգորյանը հրաժարվել է մասնակցել ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հերթական հանդիպմանը, որը տեղի է ունեցել նոյեմբերի 8-ին Մոսկվայում:

Ինչպես անցած շաբաթ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Արևմուտքի երկրները «ակտիվորեն սիրաշահում են Հայաստանին, ցանկանում են նրա հետ ընկերություն անել ընդդեմ Ռուսաստանի»: Մոսկվան վերջին ամիսներին ոչ բարեկամական է անվանել պաշտոնական Երևանի որոշ որոշումներ և հայտարարություններ:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 11105

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ