ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Նման հայտարարություններ հենց այնպես չեն արվում

Նման հայտարարություններ հենց այնպես չեն արվում
16.06.2023 | 15:08

Երեկ Էրդողանը հայտարարել է, որ տարածաշրջանում ապաշրջափակման արդյունքում հնարավոր կլինի ինտեգրել Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի տրանսպորտային ցանցերը, ինչը ապագայում կարող է հանգեցնել Պեկին-Լոնդոն ցամաքային երթուղու ձևավորմանը:

Եվ ոչ մի խոսք Հայաստանի մասին, թեև վերջինս, կարծես թե, ապաշրջափակման ուղիղ մասնակիցներից է:

Պարզ է, որ նման հայտարարություններ հենց այնպես չեն արվում: Էրդողանի հայտարարությունը միանգամից մի քանի հասցեատեր ունի.

1. Թեհրան, որին փորձում է վաճառել միասնական տրանսպորտային ցանցի հեռանկարը (ինչը հատկապես կարևոր է՝ հաշվի առնելով նույն Էրդողանի օրերս արված հայտարարությունն այն մասին, որ ՛՛Զանգեզուրյան միջանցքի՛՛ ձևավորման միակ խոչընդոտը Իրանն է):

2. Պեկին, որին փորձում է ցույց տալ, որ չնայած առկա խնդիրներին (ույգուրներ), պատրաստ է կառուցողական երկխոսության ու բաց է չինական ներդրումների համար:

3. Լոնդոն, որին առաջարկում է ցամաքային կապ Չինաստանի հետ՝ քաջ գիտակցելով չինական կապիտալի մեծ ազդեցությունը Մառախլապատ Ալբիոնում:

4. Երևան, որին չհիշատակելով՝ նեոսուլթանը ընգծում է, որ չի դիտարկում Հայաստանը որպես սուբյեկտ (անկախ միջանցքի կարգավիճակից՝ նպատակը Հայաստանի սուվերեն տարածքը զուտ որպես կոմունիկացիոն կապող հատված օգտագործելն է):

Հ.Գ. Հետաքրքիր է, Էրդողանի երդմնակալության արարողությանը նփ-ն ի՞նչ կարգավիճակում էր ընդունվել:

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 2702

Մեկնաբանություններ