ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Օպերայի ուրվականը, կամ ինչ կարելի է անել Ազատության հրապարակի սալիկապատման փոխարեն

Օպերայի ուրվականը, կամ ինչ կարելի է անել Ազատության հրապարակի սալիկապատման փոխարեն
14.06.2023 | 16:02

Երևանի քաղաքապետարանը, հանրային կարծիքը շոշափելու համար, տեղեկացնում է, որ ծրագրում են սալիկապատել Ազատության հրապարակի տարածքը։ Թե ինչու՞ է քաղաքապետարանը որոշել շինարարական նոր հրապարակ ու փոշու գոյացության նոր աղբյուր ստեղծել մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի համար հենց ամառվա սկզբին, թերևս, գիտեն միայն քաղաքապետարանի պատասխանատուները։

Ինչու՞ դա պետք չի անել։

Որովհետև, տարածքը սալիկապատելուց հետո, այն նորից ստիպված կլինեն քանդել, քանի որ Հայատանում դեռ չեն կարողանում առանց հիմնավոր ջրամեկուսացման հարթ տանիքներ ստանալ, և ստորգետնյա ավտոկայանը հաստատ կարճ ժամանակում կհայտնվի ոչ այնքան չոր միջավայրում։

Իսկ հիմա, ավանդույթի համաձայն, անվճար խորհուրդ եմ տրամադրում քաղաքապետարանի պատասխանատուներին, առ այն, թե ինչ կարելի է անել այդ գումարների օգտագործմամբ:

1. Քաղաքակիրթ տեսքի բերել Կամերային երաժշտության տան հարակից տարածքը, որտեղ ութ տարի շարունակ աղբակույտեր են գոյացել, ու անհրապույր շինություններ են մնացել։

2. Փոքր ծախսերով վերականգնել Կոնսերվատորիայի դիմաց գտնվող պուրակը, որտեղ տիրող խայտառակ վիճակը արդեն երրորդ տարին է բոլորում։

3. Մաշտոցի պողոտայի սկզբնամասում գտնվող և տարածքի ամենամեծ հանրային զուգարանի վերածված գետնանցումը, ի վերջո, կամք ցուցաբերելով կարելի է քաղաքակիրթ տեսքի բերել։ Վերջիվերջո ԱՄՈԹ է:

4. Քաղաքապետարանի դիմացի մայթին գտնվող Մանկական զբոսայգին որոշ դրվագներով հիշեցնում է սարսափ ֆիլմեր նկարահանելու պավիլյոններ։ Մի փոքր կարելի է մտածել երեխաների մասին ու այնտեղ ստեղծել տարրական քաղաքակիրթ միջավայր հանգստի ու ժամանցի համար:

5. Եվ վերջապես, ցանկացած մեծ գործ ձեռնարկելուց առաջ, լավ կլիներ հետիոտն անցնել Արամի ու Բյուզանդի փողոցներով և հիշել, որ դա Հանրապետության հրապարակի հարակից տարածքն է, իսկ դրսում մ․թ․ երրորդ հազարամյակի առաջին քառորդն արդեն մոտենում է իր ավարտին:

Հայկ Դեմոյան

Դիտվել է՝ 2423

Մեկնաբանություններ