Միջուկային զսպման հարցերով Անվտանգության խորհրդի նիստում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջուկային տերության աջակցությամբ Ռուսաստանի դեմ ցանկացած ոչ միջուկային պետության ագրեսիան կգնահատվի իբրև հարձակում։ «Որպես Միութենական պետության անդամ՝ Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում մեզ իրավունք ենք վերապահում միջուկային զենք կիրառել»,- ընդգծել է Պուտինը։               
 

Դիվային մթնոլորտ է

Դիվային մթնոլորտ է
17.07.2024 | 15:35

Ամերիկյան առաջատար փորձագետները իբր զարմանում են, թե ինչո՞ւ Ալիևը շնորհակալություն չհայտնեց Տավուշի տարածքները պարզեցված կարգով, առանց անգամ վավերացման հանձնելու առթիվ՝ ի սկզբանե արձանագրելով, որ Հայաստանում իբր ոչ ոք չի վիճարկում դրանց պատկանելությունը: Բայց հընթացս չեն զարմանում, թե այդ ինչպե՞ս լռության մատնվեց Արցախում զանգվածային ցեղասպանությունը՝ իսպառ հայաթափման և մարդկային զոհերի տեսքով, ինչպե՞ս առայսօր որևէ իրական քննություն չի տարվել անգամ Ստեփանակերտի բենզալցակայանի հրդեհից հետո 21 անհետ կորած անձանց հայտնաբերելու ուղղությամբ (ըստ վկայության՝ նրանցից մեկը, տևական ժամանակ անց, հեռախոսային կապ է հաստատել իր մտերիմներից մեկի հետ), ինչո՞ւ են դասական ռազմագերիներին և քաղաքական դեմքերին խոշտանգում և նրանց նկատմամբ շինծու քրեական հետապնդում իրականացնում, ինչպե՞ս չեն արձանագրվել բռնագաղթված ողջ բնակչությանը պատճառված անասելի վնասները և այլն (մյուսները կարճ գրառմամբ թվարկել հնարավոր չէ):

Դիվային մթնոլորտ է, այս ամենը արդեն այնքան սովորական է ընկալվում, որ դրանց անդրադառնալը ավելորդ անլրջություն է դիտվում, ուստի թող ներեն, որ իրենց «վարդագույն ակնոցների» օրակարգը խաթարեցի, շարունակեք հանրությանը զբաղեցնել իբր զվարճալի դրվագներով: Իսկ ամերիկյան փորձագետները արժե վերլուծեն, թե ինչ կլինի ԱՄՆ-ում ընտրություններից հետո:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 3972

Մեկնաբանություններ