Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի դիտարկմամբ՝ Իսրայելը սխալ հաշվարկ է արել՝ հարվածելով Իրանի տարածքին: «Սիոնիստները սխալվել են Իրանի հարցում: Նրանք Իրանը չգիտեն: Նրանք դեռևս չեն կարողացել պատշաճ կերպով գնահատել Իրանի ժողովրդի ուժը, նախաձեռնությունն ու վճռականությունը։ Նրանք պետք է հասկանան դա»,- գրել է Խամենեին X-ում:               
 

Նիկո՜լ, կորսված Արցախը մեր ցավն է, քո դատավճիռը

 Նիկո՜լ, կորսված Արցախը մեր ցավն է, քո դատավճիռը
28.09.2024 | 09:48

... Ծանր գիշեր էր:

Աչքերս այդպես էլ չփակվեցին՝ որպես հայոց ողբերգության լուռ վկաներ:

Մտքերս Եռաբլուրում ամփոփված հազարավոր անավարտ գարունների, նրանց սպասող կարոտած մայրերի, նրանց համբյուրն այդպես էլ չճաշակած ու իրենց ընդհատված սիրո պատմությունը Եռաբլուրում փնտրող հայհույիների հետ էր:

Աչքերս պտտվում էին Ստեփանակերտի դատարկված փողոցներում...

Նիկոլ Փաշինյան, դու երբեք չես ներվելու՝ պատերազմը մեր տուն բերելու համար:

Կորսված Արցախը մեր ցավն է, քո դատավճիռը:

Մեծացած Եռաբլուրը մեր ողբերգությունն է, քո դատավճիռը:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 6674

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ