ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՈՒ՞ր են մնացած մարզերը

ՈՒ՞ր են մնացած մարզերը
07.05.2024 | 13:17

Մայիսի 8-ի առավոտյան Գյումրիից «Շիրակը հանուն հայրենիքի» շարժման անդամները մեկնելու են Աբովյան քաղաք, ուր միանալու են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Իսկ ու՞ր են «Սյունիքը հանուն հայրենիքի», «Լոռին հանուն հայրենիքի», «Գեղարքունիքը հանուն հայրենիքի» և այլ շարժումները, ու՞ր են մնացած մարզերը; Թե՞ արդեն համաձայն եք առանց խաղաղության պայմանագրի անընդհատ Ադրբեջանին հողեր հանձնելուն, Արարատ սարից, Ցեղասպանությունից, Արցախից, 1990-ական թվականների հաղթական ազատամարտից հրաժարվելուն։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 1535

Մեկնաբանություններ