ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Փախստականների ճամբարը»

«Փախստականների ճամբարը»
27.04.2024 | 16:33

Հանրային կարծիք էր ձևավորվել առ այն, որ հանրաճանաչ և իշխանահաճո օլիգարխը ԵՊՀ-ի շենքը շքեղ հյուրանոցի է վերածելու: Պարզվեց` ԵՊՀ-ին առավել դաժան ճակատագիր է սպասվում:
Փաշինյան Նիկոլն ավետեց, որ «ԵՊՀ-ն փախստականների ճամբար է»: Ընդ որում, ըստ Փաշինյան Նիկոլի, ԵՊՀ-ին «փախստականների ճամբար» կարգավիճակը վաղուց է շնորհվել:
Եթե Փաշինյան Նիկոլի հայտարարությանը լուրջ վերաբերվենք, ապա ստացվում է, որ տեսանելի ապագայում «խաղաղության խաչմերուկ» հռչակվող Հայաստանում բազմաթիվ փախստականներ կհայտնվեն: Վերջիններս կապրեն ԵՊՀ-ում:
Ամեն դեպքում, անձամբ ես շատ ուրախ եմ և երջանիկ, քանզի կարող էր, չէ՞, Փաշինյան Նիկոլը ԵՊՀ-ում, օրինակ` համակենտրոնացման ճամբար բացել: Չբացեց: Ստացվում է` ժողովրդավար և մարդասեր մարդ է Փաշինյան Նիկոլը:
Փա´ռք Փաշինյան Նիկոլին:
Շնորհավորում եմ ԵՊՀ այսրոպեական ռեկտոր, կներեք ճամբարի начальник, Հ.Հ-ին նոր պաշտոնի ստանձնման առթիվ:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 1449

Մեկնաբանություններ