ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Արևմտյան կրթությամբ այս ֆիգուրի արտաբերած ոչ մի միտք պատահական չի հնչում BBC-ի եթերում

Արևմտյան կրթությամբ այս ֆիգուրի արտաբերած ոչ մի միտք պատահական չի հնչում BBC-ի եթերում
25.04.2024 | 12:53



Բաքվի բռնապետի հատուկ հանձնարարություններով օգնական Էլչին Ամիրբեկովն այն ֆիգուրն է, ում լիազորված է BBC լրատվականի մշտական հաճախորդը լինել։

Որպես կանոն, այս դիվանագետ-օգնականը պահանջատիրական դիրքերից խոսում է ռազմական գործողություններից առաջ։ Այդպես էր 2020-ի սեպտեմբերի սկզբին, այդպես էր նաև 2023-ի սեպտեմբերի 22-ին ։ Սակայն այսքանով չի սահմանափակվում այս ֆիգուրը։ Ինչպես վերևում նշեցի, այս ֆիգուրն է լիազորված BBC-ով տարածել նարատիվներ, որոնց համար հետո սկսում են ռազմական գործողություններ իրականացնել։

Երեկ կրկին BBC-ով հարցազրույց է տվել և պնդել, որ խաղաղության հասնելու համար Հայաստանը պետք է վերջ դնի երրորդ երկրների միջոցով բանակը զինելուն, ինչպես նաև կրկին դեպի Նախիջևան ցամաքային կապի մասին է խոսել՝ նկատի ունենալով, այսպես ասած, Զանգեզուրյան միջանցքը: Խոսել է նաև մեր Անկախության հռչակագիրն ու Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության մասին։

Անգլերեն, ֆրանսերեն և ռուսերեն լեզուներին գերազանց տիրապետող, ՆԱՏՕ-ում և ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցչություններում մշտապես բարձր պաշտոններ զբաղեցրած, Ֆրանսիայում, Սուրբ Աթոռում (նստավայրը՝ Վատիկան) և այլ երկրներում դեսպան աշխատած, արևմտյան կրթությամբ այս ֆիգուրի արտաբերած ամեն մի միտք պատահական չի հնչում BBC-ի եթերում:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 2143

Մեկնաբանություններ