ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հեռուստատեսությունը խոչընդոտում է երեխայի զարգացմանը

Հեռուստատեսությունը խոչընդոտում է երեխայի զարգացմանը
08.02.2014 | 17:16

Կանադացի մի խումբ գիտնականներ փորձարկում են անցկացրել 991 աղջիկ և 1006 տղա երեխաների կյանքի առաջին տարիների զարգացման ընթացքում: Փորձարկման ժամանակ երեխաների ծնողները ստիպված խոստովանել են, թե որքան ժամանակ են իրենց երեխաներն անցկացնում հեռուստատցույցի առջև: Պարզվել է, որ 2-3 տարեկան այն երեխաները, որոնք ավելի շատ ժամանակ են ծախսում հեռուստացույցի առաջ, այնքան ավելի շատ խնդիրներ ունեն` խոսքի, արտահայտվելու, ինչպես նաև`հասարակության մեջ հարմարվելու և հետագայում ակտիվ գործունեությամբ զբաղվելու հարցում: Բացի այդ, այդպիսի երեխաներն ունենում են ուսման հետ կապված խնդիրներ և շատ հաճախ իրենց հասակակիցների շրջանում ենթարկվում են ծաղրի: Բացի վերը նշվածից, ուսումնասիրությունը պարզել է, որ հեռուստացույցի առջև ծախսված երեխայի յուրաքանչյուր լրացուցիչ ժամը բացասաբար է ազդում նրա ինտելեկտի և հուզական զարգացման վրա: Բժիշկները ծնողներին խորհուրդ են տալիս ավելի ուշադիր լինել այդ լրացուցիչ ժամանակի վրա, որը երեխան օգտագործում է հեռուստատեսային անիմաստ հաղորդումներ դիտելով: Սովորաբար 2-3 տարեկան երեխաներին թույլատրվում է հեռուստացույց դիտել օրական ամենաշատը 2 ժամ: Փորձարկան ղեկավարի կարծիքով, սա շատ լուրջ խնդիր է, և եթե դժվարություններն առաջանում են այս տարիքում, ապա դպրոցում երեխան ավելի մեծ խնդիրների առաջ կկանգնի: ՈՒստի, հետագա բարդություններից խուսափելու համար, ծնողները պետք է իրենց երեխաներին ճիշտ ապրելակերպին սովորեցնեն վաղ տարիքից:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2208

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ