ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Վուդի Ալենն անձամբ է հերքել աղջկա մեղադրանքները

Վուդի Ալենն անձամբ է հերքել աղջկա  մեղադրանքները
08.02.2014 | 17:04

Հայտնի ամերիկացի ռեժիսոր Վուդի Ալենը հերքել է իր որդեգիր դստեր մեղադրանքները` կապված նրա նկատմամբ յոթ տարեկան հասակում իր կողմից սեռական ոտնձգության հետ: Նա արդեն հայտնել է, որ 28-ամյա Դիլան Ֆերոուի կողմից հրապարակված պատմությունը չի համապատասխանում իրականաությանը: Եվ ահա ռեժիսորն ինքն է հանդես եկել բաց նամակով, որը հրապարակվել է The New York Times թերթում: Ավելի վաղ սույն թերթում իր նամակն էր հրապարակել նաև Ֆերոուն` հայտնելով, որ դեպքը տեղի է ունեցել 1992 թվականին, երբ ինքը յոթ տարեկան էր: Այդ իսկ պատճառով Ալենի դստեր նկատմամբ հոր կողմից սեռական ոտնձգությանն առնչվող հարցն արդեն հետաքննության էր ենթարկվել դեռևս 1993թ.` ռեժիսորի և դերասանուհի Միա Ֆերոուի ամուսնալուծության ընթացքում: Այդ ժամանակ դեռ մեղադրանք չէր առաջադրվել: Մելոուն նախկինում երբեք հրապարակավ չի խոսել այդ դեպքի մասին:

Պարբերականում նշվում է, որ Վուդի Ալենի բաց նամակը առաջին և վերջին պատասխանն է դստեր նոր մեղադրանքներին, որոնք ուղղակիորեն գալիս են «հորից»: Ժամանակին դրանք հերքել են նաև նրա ներկայացուցիչները: Նամակում Վուդի Ալենը հայտնում է, որ մանուկ ժամանակ իր դուստրը ցուցմունք է տվել ծնողների` Ալենի և դերասանուհի Միա Ֆերոուի բաժանման սթրեսի ազդեցության տակ, ինչպես նաև` հենց Ֆերոուի անմիջական ազդեցության, որը այդպիսով փորձել է վրեժխնդիր լինել ռեժիսորից նրա դավաճանության համար: Այժմ, ռեժիսորի կարծիքով, դուստն ուղղակի հավատացել է նախկին կնոջ ստերին, որոնք նրան ներշնչել են մանուկ հասակում:
Ռեժիսորը նամակում չի նշել, որ հրապարակված նամակն իր վերջնական խոսքն է տվյալ հարցի վերաբերյալ, և որ ինքը մտադիր չէ այսուհետև պատասխանել իրեն ուղղված որևէ մեկնաբանության:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1647

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ