ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Տնակային ավաններում հաճախակի կարելի է հանդիպել մանկուց հաշմանդամություն ունեցող երեխաների

Տնակային ավաններում հաճախակի կարելի է հանդիպել մանկուց հաշմանդամություն ունեցող երեխաների
02.02.2014 | 16:59

Գյումրու տնակային ավաններում «Շիրակ կենտրոնի» կատարած դիտարկումները ցույց են տալիս, որ սոցիալական ծանր պայմաններում բնակվող անօթևան ընտանիքներում զգալի է ի ծնե հիվանդություններ ունեցող երեխաների թիվը:

«Շիրակ կենտրոնի» աշխատակիցներն օգնություն տրամադրելիս առավել ուշադրության կենտրոնում են պահում հատկապես այն ընտանիքներին, որոնցում առկա են հաշմանդամություն ունեցող անձինք ու հատկապես երեխաներ:
Ներկայացվող տեսանյութը մանկուց հաշմանդամ իննամյա իր տղայի հետ տնակում բնակվող միայնակ երիտասարդ մայր Քրիստինե Վարդանյանի ընտանիքին Շ/Թ Սուրբ Յոթ Վերք Եկեղեցու «Բարեգործական ջոկատի» կամավորների և «Շիրակ Կենտրոնի» համատեղ ցուցաբերած աջակցության մասին է:

Առավել մանրամասն՝ ներկայացվող տեսանյութում:

Դիտվել է՝ 1251

Մեկնաբանություններ