ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հայաստանում մշտական բնակություն ունի 3 մլն 14 հազար 400 մարդ

Հայաստանում մշտական բնակություն ունի 3 մլն 14 հազար 400 մարդ
02.02.2014 | 16:45

2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում մշտական բնակվողների թիվը 3 մլն 14 հազար 400 է: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության, նշված ժամանկահատվածում քաղաքային բնակչության թիվը կազմել է 1 մլն 914 հազար 300 մարդ, իսկ գյուղական վայրերում` 1 մլն 103 հազար 100 մարդ:

2013-ին ՀՀ փաստաթղթերով Հայաստան մուտք գործած քաղաքացիների թիվը 1 մլն 452 հազար 85 է, իսկ հեռացածաներինը` 1 մլն 494 հազար 86: Բացասական սալդոն կազմել է 42 հազար 1 մարդ, ինչը 7 հազար 659-ով պակաս է 2012թ. նույն ցուցանիշից:Միևնույն ժամանակ նախորդ տարվա ընթացքում երկիր է մուտք գործել 2 մլն 476 հազար 350 մարդ և դուրս եկել 507 հազար 538 մարդ:Բացասական սալդոն կազմել է 31 հազար 188 մարդ, ինչը 11 հազար 623 մարդով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից:

Հայաստան մուտք գործած ՀՀ քաղաքացիներից 728 հազար 828-ն անցել են «Բագրատաշեն» անցակետով: Նույն անցակետով երկրի սահմանը հատել է 768 հազար 554 քաղաքացի:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1454

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ