ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՌԴ հանրային գրադարանի տնօրենն առաջարկում է վերացնել նացիզմի վերականգնումը քարոզող գրքերը

ՌԴ հանրային գրադարանի տնօրենն առաջարկում է վերացնել նացիզմի վերականգնումը քարոզող գրքերը
31.01.2014 | 16:08

Ռուսաստանի հանրային գրադարանի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Վիսլին առաջարկում է օրենքով արգելել նացիզմի վերականգնումը քարոզող գրքերի տարածումը: Նրա խոսքերով` այժմ չկան պաշտոնական մեթոդներ նման գրքերն արգելելու համար:

Արդյունքում, ըստ Վիսլիի, այսօր գրադարանի տնօրինությունը, ստանալով գրքերը, որոնք արտահայտում են նացիզմի վերականգնման մասին մտքեր, չեն կարողանում դրանք վերացնել ֆոնդից:
«Պետք է օրենսդրության մեջ ավելացնել հոդվածներ, որոնք վերաբերում են նացիզմի բովանդակությունը քարոզող գրքերին և հրատարակություններին»,- հայտարարել է ՌԴ-ի հանրային գրադարանի տնօրենը` ելույթ ունենալով «Նացիզմի վերականգնումը հանցագործություն է» թեմայով «Եդինայա Ռոսիա»-ի հայրենասիրական պլատֆորմի նստաշրջանում:
Նախօրեին, Լենինգրադի պաշարման 70-ամյակին «Дождь» հեռուստաալիքի այցելուներն առաջարկել էին պատասխանել այն հարցին, թե արժե՞ր հանձնել Լենինգրադը, որպեսզի փրկեին բնակիչներին: Պետդումայում հարցման հրապարակումը գնահատել էին որպես նացիզմի վերականգնում: Օպերատորները կաբելային և արբանյակային հեռուստացանցից անջատել էին «Дождь»-ը:

Դիտվել է՝ 1184

Մեկնաբանություններ