ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Չսիրեցին ֆրանսիացիները Օլանդին

Չսիրեցին ֆրանսիացիները Օլանդին
27.01.2014 | 11:53

Փարիզում 5 տասնյակ հասարակական կազմակերպություններ ցույց են անցկարել` «Ցասման օրը» անվանումով, որն ուղղված է նախագահ Ֆրանսուա Օլանդի և նրա կառավարության քաղաքականության դեմ: Ցույցը կազմակերպել են արմատական հասարակական-քաղաքական խմբավորումները, նրանց պահանջներից մեկը ֆրանսիական համայնքի կյանքի այնպիսի կազմակերպումն է, որ նրա վրա ճնշում չգործադրեն ոչ աջ, ոչ ձախ օլիգարխիկ կուսակցությունները:

Դիտվել է՝ 1157

Մեկնաբանություններ