-
20.11.2020|
21:50
Սահմանադրական դատարանը կասեցրել է Մարդու իրավունքների պաշտպանի դիմումով վիճարկվող՝ Ռազմական դրություն հայտարարելու վերաբերյալ կառավարության որոշման այն դրույթների գործողությունը, որոնք վերաբերում են ռազմական դրության ընթացքում Հայաստանի տարածքում գտնվող մարդկանց, ԶԼՄ-ների ու լրագրողների կողմից կարծիքի արտահայտման և մամուլի ազատության սահմանափակմանը՝ հայտնում է ՄԻ պաշտպան Արման Թաթոյանը:
-
20.11.2020|
21:38
Ոստիկանությունը բերման է ենթարկել «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանին, ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին և քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանին:
-
20.11.2020|
14:55
ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը տեսաուղերձ է հրապարակել Մարտակերտի շրջանի` Ադրբեջանի վերահսկողության տակ անցնող 7 գյուղերի բնակիչների իրավունքների վերաբերյալ:
-
20.11.2020|
14:42
Երեկվա ասուլիսից հետո ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը հրավիրվել է ՀՔԾ:
-
20.11.2020|
14:32
ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի գնահատականները պետք է լուրջ քննության առարկա դառնան:
-
20.11.2020|
00:00
Ինչպես «Իրատեսի» հետ զրույցում ասաց Արցախի ՊԲ նախկին հրամանատար, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, ՀՀ ՊՆ վերահսկողական ծառայության արդեն նախկին պետ, գեներալ-գնդապետ ՄՈՎՍԵՍ ՀԱԿՈԲՅԱՆԸ, երեկ ուշ երեկոյան կանչվել է ՀՔԾ հարցաքննության: Այն տևել է շուրջ 40 րոպե:
-
19.11.2020|
22:35
Գլխավոր դատախազությունում մշտադիտարկման արդյունքում ֆիքսվել է ՊՆժ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի կողմից տրված մամլո ասուլիսը, փոխանցում են դատախազությունից:
-
19.11.2020|
22:34
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանն այսօր մերժեց ԱԱԾ միջնորդությունը և չկալանավորեց իշխանության յուրացումը և վարչապետի սպանությունը նախապատրաստելու համար մեղադրվող «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին՝ ասել է նրափաստաբան Միհրան Պողոսյանը՝ հավելելով՝ դեռևս չունեն ուրոշումը, բայց շարունակում են պնդել՝ չկա հիմնավոր կասկած, որ Մինասյանը կատարել է այդ արարքը։
-
19.11.2020|
22:32
ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը երեկ հրաժարական տվեց, այսօր ասուլիսի ժամանակ նա հայտարարեց՝ պատերազմի առաջին իսկ օրերին հանցագործություն է տեղի ունեցել, որտեղից էլ ծնվել են հետագա խնդիրները։
-
19.11.2020|
14:59
Երեկ Նիկոլ Փաշինյանի աջակիցների ցույցի մասնակիցներից մեկը սպառնում էր, որ մարդկանց տներ են գրավելու, նաև իմ անունն էր տալիս. ԶՈւ համազգեստով մարդիկ ասում էին՝ գալու են մեր տունը գրավեն՝ խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: