ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

Միջազգային նշանակության ոչ մի հաղորդակցություն չի անցնելու շրջափակվող Հայաստանով

Միջազգային նշանակության ոչ մի հաղորդակցություն չի անցնելու շրջափակվող Հայաստանով
21.06.2024 | 16:33

«Հյուսիս-Հարավ» միջազգային միջանցքը դինամիկ տեմպերով շարունակում է կյանքի կոչվել՝ փաստացի շրջացնելով Հայասատանը՝ իր «խաղաղության խաչմերուկներով» ու նման այլ մտացածին նախաձեռնություններով:

Օրերս Իրանում շահագործման հանձնվեց Ռեշտ-Կասպյան երկաթուղին, որը, իր հերթին, իրանա-ադրբեջանական Քազվին-Ռեշտ-Աստարա երկաթուղու մաս է կազմում: Վերջինս էլ «Հյուսիս-Հարավ» միջանցքի Կովկաս-Կասպյան հատվածի առանցքներից է:

Նույն տրամաբանությամբ ու դինամիկայով է ընթանում նաև Իրան-Ադրբեջան-Ռուսաստան՝ «Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքի» ձևավորումը, ինչին արդեն բազմիցս անդրադարձել եմ:

Արտաքին դերակատարներին Հայաստանը տրանպորտային-լոգիստիկ առումով հետաքրքիր է այլևս բացառապես «Զանգեզուրյան միջանցքի» մասով: Միջազգային նշանակության ոչ մի հաղորդակցություն չի անցնելու շրջափակվող Հայաստանով՝ ոչ «Հյուսիս-Հարավը», ոչ «Արևելք-Արևմուտքը», քանզի երկուսի ներքո էլ հիմնական նախագծերը կամ արդեն կյանքի են կոչվել կամ արդեն գտնվում են իրագործման փուլում:

ՎահեԴավթյան

Ք.գ.դ., պրոֆեսոր

Դիտվել է՝ 8290

Մեկնաբանություններ