«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ընդդիմադիր պատգամավորներին առաջարկեց հանդես գալ առաջարկներով՝ խոսելով նաև առաջնահերթ խնդիրների մասին:
«Լավ կլինի, որ ընդդիմադիր գործընկերները հանդես գան առաջարկներով, մենք էլ կողջունենք: Իսկ առաջնահերթությունները ոչ միայն օրենսդիրի դաշտում են, այլև այլ հարթություններով հասցեագրվող խնդիրներ են», - նշեց պատգամավորը: Մակունցի խոսքով՝ առաջնահերթությունը բացառապես առնչվում է հետպատերազմյան խնդիրներին, բայց կան նաև այլ առաջնահերություններ, որոնք չպետք է անտեսվեն: Մակունցն ընդգծեց, որ որևէ ինստիտուտ պարապուրդի չպետք է մատնվի: