Այսօր սկսվեց 7-րդ գումարման Աժ 6-րդ նստաշրջանը։ Հունվարի 18-ի նիստի օրակարգում ընդգրկված է 46 հարց, այդ թվում՝ ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու, ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացում կատարելու, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու հարցերը։