ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Կոմունիզմի «ասպետ» Իոսիֆ Վիսարիոնի Ջուղաշվիլի` ՍՏԱԼԻՆ

Կոմունիզմի «ասպետ» Իոսիֆ Վիսարիոնի Ջուղաշվիլի` ՍՏԱԼԻՆ
08.05.2009 | 00:00

ՉԱՐԻՑ ԵՎ ԲԱՐՈՒՑ ԱՅՍ ԿՈՂՄ, ԿԱՄ` ՄԱՅԻՍԻ 9-Ի ՀԱՂԹԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ
1941 թ. հունիսի 22-ին ֆաշիստական Գերմանիան հարձակվեց ԽՍՀՄ-ի վրա: Կան իրարամերժ բացատրություններ դրա շարժառիթների վերաբերյալ: Ստորև ներկայացվող հոդվածը քաղաքական կայացումների այնպիսի մեկնաբանություններից է, որտեղ շահավետ երեսպաշտությամբ սնվող քարոզչության ազդեցությունը հնարավորինս զերծված է:
Կոմունիզմի գաղափարը հղացել էր «գերմանացի» Կարլ Մարքսը, ազգությամբ հրեա Կատցնելենբոտեններ և Լևի ժառանգական ռաբբիների հետնորդը: Ռուսաստանում այդ գաղափարը փորձեց գործադրել կալմիկ հորից և հրեուհի մորից ծնված Վլադիմիր Իլյիչ Լենինը: Հրեական ավանդակարգով ազգապատկանելությունը որոշվում է մայրականով: Այդ գծով նրա պապի անունն էր Իսրայել Մովսեսի Բլանկ, նույնպիսի «գերմանացի»: Նորաստեղծ խորհրդային պետության ղեկավարության հիմնարար կազմում էին «տարբեր ազգությունների» նշանավոր հրեաներ Տրոցկին, Զինովևը, Կամենևը, Սվերդլովը, Կագանովիչը և բազմաթիվ այլ ոչ նույնքան նշանավոր հրեաներ: Մարքսը «Կոմունիստական կուսակցության մանիֆեստում» գրում է. «Կոմունիստներն իրենց տեսությունը կարող են արտահայտել մեկ կարճ դրույթով. «մասնավոր սեփականության ոչնչացում»: Շատ կարճ ու դիպուկ է. դրանում կոմունիզմի ողջ էությունն է: Կոմունիզմի կառուցման միջոցը անսքող բռնությունն է: Լենինն այդ մասին գրում է. «Պրոլետարիատի դիկտատուրան ոչնչով չսահմանափակված, ոչ մի օրենքով չարգելված բացահայտ բռնության վրա հիմնված իշխանություն է» (կՏսվ. րՏոՐ. րՏփ., Ց. 12, րՑՐ. 320):
Իսկ «հավասարության և եղբայրության, սոցիալական արդարության, մարդասիրական համակարգ» և «ազատություն» հռչակումները լոկ դիմա՞կ էին... Կոմունիզմն արդեն գերհարուստ հրեաների համաշխարհային պայքարն էր ողջ մարդկության դեմ, մարդկանց տիրելու գիտական միջոց, համաշխարհային տերեր դառնալու անկասելի նպատակ: Այդ նկատառումով էր հրեական ֆինանսական համաշխարհային վերնախավը ֆինանսավորում մարքսիստական կայացումները: Փաստերն ավելի քան բավարար են: Ի սկզբանե էլ կապիտալիզմը հրեական էր, բայց 100 տոկոս միատարրություն այստեղ էլ չկար: Առկա էին և ոչ հրեա կապիտալիստներ, անշրջանցելի ու անկասելի ազատությունների շնորհիվ ձևավորվում էր նաև «ազգային բուրժուազիան»: Մարդն արդեն վաղուց լիարժեք ճորտ էր, բայց դեռ ոչ ստրուկ: Ծրագրավորվեց համազատ տեսքով ստրկությունը, և այն հռչակվեց «պրոլետարիատի դիկտատուրա»: Ողջամիտ մարդը չէր էլ հավատա, որ նման բան հնարավոր է, որ կհամատեղվեն կրակն ու ջուրը: Եթե իրոք նա ողջամիտ լիներ, ճորտ չէր դառնա, այլ տիրող և չէր մղվի իր տունը քանդելուն, մի նոր կենսակարգ հիմնավորելուն, ուր չէին լինի թույլեր և ուժեղներ, փոքրեր ու մեծեր, կնույնանային մրջյունն ու փիղը, արևն ու լուսինը... Որոշվեց կառուցել կոմունիզմ, որտեղ այդ սուտը ճիշտ կհռչակվեր: Իրականում կոմունիզմը արարվում էր ստրկությունը լիարժեք դարձնելու համար: Մասոններն իսկ ապահովված չէին փորձանքից, նրանք էլ կարող էին բախվել գոյության աներեր պատին: Եվ, իրոք, սնեցին ու առաջ մղեցին անհենք, անշուք «գոյի»` Իոսիֆ Վիսարիոնովիչ Ջուղաշվիլուն: Գահ բարձրացվեց և «ժողովուրդների հայր» հռչակվեց ՄԵԾ ՍՏԱԼԻՆԸ: «Գերագույն» կնքված Ստալինը` տեղյակ մասոնական մեծ նպատակին, վարձված էր այն իրականացնելու: Սակայն նա տրված գահը նախ` ամրապնդեց, ապա ձեռնարկեց թոթափման գործը: Չարիքին ըմբոստանում էր և Եվրոպայի մեծ մասը, որ ցանկանալով թոթափել վեցաթև լուծը, լծվում էր դաշնակիցներ գտնելով դրա դեմ պայքարելուն: Ըստ պաշտոնե, ապազգայնության ջատագով կարգված անսասան ինտերնացիոնալիստ «Սոսոյին» նույնպես անսասան, բայց նացիոնալիստ Ադոլֆ Հիտլերը ուղերձներ հղեց, միասին կռվելու աշխարհի բոլոր մասերում, բոլոր մասոնների դեմ: Հարկավ, Սիոնը չէր ննջում և հետևում էր այդ ձեռնարկներին, իսկ երբ 1939-ին Հիտլերն ու Ստալինն ընդդեմ Յահվեի դաշինք կնքեցին, իսկույն ոտքի ելավ: Դիմեց դարերով փորձված միջոցին` իրար դեմ հանել դաշնակցած թշնամիներին: Որը շուտ խաբվեր, նա էլ կկլլեր խայծի պատառը, կտարվեր դեպի ափամերձ մահը: Ամբողջ Եվրոպան առանց լուրջ ջանքի տրվեց Հիտլերին, իսկ ողջ Մերձբալթիկան` Ստալինին: Երկուսի շրջապատում էլ համոզողներ կային, թե նրանք արդեն այնքան հզոր են, որ կարիք չունեն դաշնակցի բեռ կրելու: Դա մասամբ էր ճիշտ և այդ պատճառով էլ շատ վտանգավոր, քանզի կարող էր համոզել մեկին, նրան, որն ավելի անհեռատես էր և իշխանությամբ ավելի արբեցած: Հիտլերը, ի վերջո, տրվեց գայթանքին և ելավ խժռելու իրենից «թույլ» թվացող դաշնակցին:
...Երեք օր արդեն գերմանական «անհաղթ» բանակը «սովետների» երկիր էր մտել, իսկ Մոլոտովը դեռ ջանք էր թափում Ռիբենտրոպից բացատրություններ ստանալու: Ստալինը դեռ ուզում էր կարծել, որ դա խաբկանք է, մասոն գործիչների չարանենգ սադրանք զույգ դաշնակիցներին, որոնք երդվել էին Յահվեի չարից Աշխարհը մաքրել, իրար դեմ հանել: Դա այդպես էլ կար, բայց ո՛չ Հիտլերի անիմացության, այլ չափազանցված ինքնավստահության պատճառով: Նրան ներշնչել էին, որ ինքն արդեն այն գերհզորն է, որը կարող է ամբողջ աշխարհին միայնակ իշխել, հավերժական փառք վաստակել` իր նվաճումները չկիսելով ուրիշի հետ... Նա խայծը կլլեց: Համաշխարհային այդ դաժան պատերազմի 5 տարում սթափ Ստալինը նորից Սիոնի հետ դաշինք կնքեց և Գերմանիային հաղթեց ծանրագույն գնով: Հաջորդ 5 տարում զբաղվելով ավերված երկիրը վերականգնելու, կյանքը շտկելու դժվարին գործերով, միաժամանակ նորից ձեռնարկեց մասոնության մաշկազերծումը: Սիոնը դարձյալ արթուն էր: Հարկ էր սրան էլ զրկել այն փառքից, որ մասամբ ինքն էլ հենց արարել էր: «Անհաղթ առաջնորդ», «գեներալիսիմուս» տիտղոսներն իզուր չէին նվիրվել, այդքան ջանք զուր չէր թափվել: Պահանջվեց ևս 4 տարի նրան ելակետ բերելու համար։ Բայց Ջուղաշվիլին մնացել էր աներեր: Նրա ձեռնարկած զտման գործը շարունակում էր ընթանալ: Սիոնն այլ ելք չուներ. մահվան պատիժ սահմանվեց:
«Մեծ առաջնորդն» ամբիոնի մոտ ծարավ զգաց ու բաժակից ջուր խմեց, դահլիճի աչքի առջև հանկարծ օրորվեց, իսկ մի քանի օր անց... «հավիտյան քնեց»:
Մի ուրվական է շրջում աշխարհում. դա Ստալինի ուրվականն է:
Հովիկ ՎԱՍԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3554

Մեկնաբանություններ