Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

ՕԲԱՄԱՆ ՍՊԱՆԵՑ ՈՒՍԱՄԱՅԻՆ

ՕԲԱՄԱՆ ՍՊԱՆԵՑ ՈՒՍԱՄԱՅԻՆ
06.05.2011 | 00:00

ՈՒ դարձավ աշխարհի թիվ մեկ «մաչոն»:
ԱՄՆ-ը միշտ էլ կարող էր սպանել իր նախկին «մաչո» ՈՒսամային: Հազիվ թե որևէ մեկը հավատա, որ Նահանգները չգիտեր` որտեղ է նա: Հազիվ թե մեկը հավատա, որ Նահանգների համար իսկապես նույնքան դժվար է գալ իր մյուս «մաչոյի»` Քադաֆիի հախից:
Պարզապես պետք է ընտրել ճիշտ ժամն ու տեղը: Ընտրվեց:
Այդպես նույնքան տեղին ու ժամանակին էր ընտրվել միջուկային «ոչինչ» չունեցող Իրաքի վրա հարձակումը: Է՛լ ավելի տեղին ու տպավորիչ էին բունկերում թաքնված Սադամի բրդոտ դեմքը, բաց բերանը, ուր նեոնային լույսով ԱՄՆ-ը ման էր գալիս նրա ատամները, փորձելով վերջինիս ստորացմամբ ողջ աշխարհին ցույց տալ «արտիստ» Ամերիկայի լիարժեք «մոշչը»:
Ինչո՞ւ: Շատ պարզ. «զոհը» բազմապատկում է «զոհաբերողի» պատկերը, էներգետիկ բազմապատկում բերելով նրան: Չմոռանանք` աշխարհն այլևս ապրում է էներգետիկ այլ չափումներով:
Հիմա մենք մեր մայր Ռուսաստանի պես չենք կենտրոնանալու հանգամանքի վրա` ՈՒսաման սպանվե՞լ է, գցվել ջո՞ւրը, բա ո՞ւր է նրա նկարը, բա ո՞ւր է ԴՆԹ-ի անալիզը, ո՞վ էր այն կինը, որի հետևում ԱՄՆ-ն սկզբում փորձեց թաքցնել ու նույնքան ստորացնել անզեն ՈՒսամային, հետո փոշմանեց ու ասաց` ոնց որ Բեն Լադենի դին իրենց հատուկ ծառայությունների մոտ է, բայց չէ՞ որ քիչ առաջ այն նետվել էր ծովը` իսլամական «աբրյադներով»: Հիմա էլ ռուսները փորձում են մտաբերել` էդ ի՞նչ ծովանետման «աբրյադ» է, և այսպե՜ս շարունակ:
Մի խոսքով. շոուն ստացվեց: ՈՒ ամերիկանիզմն իր արտիստությամբ ինքն իրեն հաղթեց: Էս անգամ էլ:
ՈՒ առկա կարևոր ուղղություններով պարադիգմն ստացվեց: Իսկ պարադիգմերը հետևյալք էին. Մերձավոր Արևելքում հոգեբանական դեմարշ գրանցվեց: Արագության և անսպասելիության հաշվին: Նոր ղեկավարելի քաոս ստեղծվեց. առավել` հոգիներում, նոր միայն` գիտակցությունում` իրավիճակը վերջնականապես ու անվերապահորեն տալով ԱՄՆ-ի ձեռքը, որպես ենթագիտակցական հզոր կրում:
Երկրորդ. շեղել ամերիկյան հանրությանն ու աշխարհին` սպասվող դեֆոլտի ադյունքում ամերիկյան հզորության երազանքի տապալումից:
Երրորդ. նախագահական ընտրություններում սեփական ռեյտինգը բարձրացնել, ինչպես ասացինք` աշխարհի թիվ մեկ «մաչո» դառնալ, որ հետագա քայլերն ինչպիսիք էլ լինեն, սրբազան կովի արժեհամակարգում դիտվեն և անվերապահորեն ընդունվեն` առաջին հերթին այլոց կողմից:
ՈՒ հիմա, փաստորեն, ամռանը Պուտին Վլադիմիրը գնալու է ոչ թե պարզապես ԱՄՆ-ի նախագահ Օբամայի, այլ աշխարհի թիվ մեկ «մաչոյի» մոտ:
ՈՒ ինչպես կարծում են մեր միամիտները, հաստատ ո՛չ նախագահի մկրտություն ստանալու համար: Այլ հակառակի: ՈՒ Օբաման էս մի ձեռնարկում էլ է հաջողելու: Նա տարհամոզելու է ռուս «մաչոյին»` տեղը զիջել իրենց «մաչո» Մեդվեդևին:
Բաց մնաց աշխարհի հաջորդ «մաչոյի»` Մահմուդի խնդիրը: Նա, ճիշտ է, «չկտցեց կուտը» և Բահրեյնում առճակատման չգնաց Սաուդյան Արաբիայի հետ, սակայն երեկ` Բեն Լադենի մահվանից հետո, առաջին անգամ Ամերիկայի կողմից նոր թակարդ «բացվեց» և ասվեց. իրանական պահապանների կորպուսը «խոր և անմոռաց» կապերի մեջ է Բեն Լադենի, իմա` Ալ Քաիդայի հետ: Կարծես նոր իմացան:
Հը՞, կարծում եք` կռմբակոծե՞ն Իրանը: Հը՛ը:
«Մաչոյացումը» դեռ դրան չի հասել:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 946

Մեկնաբանություններ