Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Ասում են...

Ասում են...
26.09.2008 | 00:00

...թե վճռաբեկ դատարանի այժմ արդեն նախկին նախագահ Հովհաննես Մանուկյանին ոչ միայն պաշտոնանկության ստույգ հեռանկարն է հետապնդել շաբաթներ շարունակ, այլև կանխավ նախապատրաստված քրեական գործի թղթապանակը՝ կաշառակերության մեղադրանքով։ Չար լեզուներն ասում են նաև, թե վաղօրոք մշակված օպերացիայի արդյունքում Մանուկյանը հատուկ ծառայությունների կողմից պետք է մերկացվեր առաջին ձեռքից կաշառքը «նաղդ» վերցնելու պահին, սակայն դատախազության հավատարիմ աղբյուրները ճիշտ ժամանակին տեղեկացրել են սպասվող փորձանքի մասին, և վճռաբեկի նախագահին այլ բան չի մնացել անելու, քան առանց պատճառաբանության աշխատանքից ազատվելու դիմում գրել ու հեռանալ։

Դիտվել է՝ 3048

Մեկնաբանություններ